Main content

20190220 084632Այրվել են Սիսիան քաղաքի Իսրայել Օրի փողոցում տեղադրված երկու աղբամաններ:

Ենթադրվում է, որ վերջիններիս այրման պատճառ է դարձել վառարանից հանված մոխիրը, որը բնակիչները, միգուցե անզգուշաբար, թափել են աղբամանների մեջ: 20190220 084640Սա առաջին դեպքը չէ, անզգուշության հետևանքով շաբաթներ առաջ այրվել էր ևս երեք աղբաման: Հիշեցնենք, որ  թվով 28 աղբաման  և մեկ մասնագիտացված աղբատար մեքենա համայնքին է տրամադրվել  <Մաքուր դաշինք> ծրագրի շրջանակներում: Աղբամաններից յուրաքանչյուրն արժե մոտ 135 հազ դրամ, հետևություն՝ անզգուշության և անուշադրության պատճառով համայնքին պատճառվել է մոտ 675 հազ. դրամի վնաս:20190220 084854
Սիսիանի համայնքապետարանը և <Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն> ՀՈԱԿ-ը կոչ են անում բնակիչներին՝ լինել առավել ուշադիր և հոգատար, այրվող իրեր չնետել աղբամանների մեջ, խնամքով վերաբերվել շրջապատին:
ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Add comment


1