Main content

IMG 5257Սիսիանի ավագ դպրոցի աշակերտ Տիգրան Թովմասյանը մեկ օրում դարձավ հայտնի, նրա մասին  պատմող հոդվածը մեծ արագությամբ տարածվեց համացանցում: <Սիսիանցի դպրոցականը մեքենա է հավաքել, անուն էլ դրել՝  хищник> վերնագիրը անտարբեր չթողեց ոչ մի սիսիանցու:
Փետրվարի 21-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը Տիգրանին հրավիրել էր համայնքապետարան:

Մտերմիկ զրույցի ընթացքում Տիգրանը պատմեց, որ սա իր առաջին աշխատանքը չէ, նախկինում նաև հեծանիվ է հավաքել: Պարզվեց, որ մեքենան վերջնական տեսքի բերելու համար որոշ մասեր են անհրաժեշտ, այդ թվում նաև՝ դռներ: Համայնքի ղեկավարը խոստացավ օգնել անհրաժեշտ մասերը ձեռք բերելու հարցում:

Զրույցի ընթացքում Տիգրանն անկեղծացավ՝ սովորել այդքան էլ չի սիրում, մասնագիտության ընտրության հարցում էլ դեռ չի կողմնորոշվել:
Տիգրան Թովմասյանը սովորում է 11-րդ դասարանում, մայրը ուսուցչուհի է, հայրը սեփական տնտեսությունն է վարում, մեղվապահությամբ է զբաղվում: Տիգրանը հայրիկի աջ ձեռքն ու օգնականն է: Պարապ մնալ չի սիրում: Դասերից հետո հաճախում է ArMath ինժեներական լաբորատորիա, այստեղ ստացած գիտելիքները նրան շատ են օգնում: Որոշել է՝ մեքենան նաև հեռակառավարման վահանակով պետք է աշխատի:
Եվ այսպես, քայլ առ քայլ ստեղծածը կատարելագործելով, կստեղծվեն նորերը՝ գերազանցելով մեկը մյուսին:17170793

Add comment


1