Main content

IMG 5321փետրվարի 26-ին Սիսիանի համայնքապետարանում կայացավ 2018 թվականի տարեկան բյուջեի և համայնքի զարգացման ծրագրերի կատարման վերաբերյալ հանրային բաց լսումներ: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ողջյունի խոսքում  կարևորեց համայնքային կյանքով հետաքրքրվող անհատների և կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը հանրային լսումներին: Ըստ բնագավառների ներկայացվեց նախորդ տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, աշխատանքները և բյուջեի կատարողականը:


Սիսիանի համայնքի 2018 թվականի բյուջեի փաստացի եկամուտները պլանավորված  1101624.3 հազար  դրամի դիմաց կազմել են 1075657.2 հազար դրամ:  Եկամուտների կատարողականը կազմել է 97.6%: Վարչական բյուջեի եկամուտները պլանավորված 973660.3 հազար դրամի դիմաց կատարվել են 959310.1 հազար դրամով, կատարողականը՝ 98.5%: Ֆոնդային բյուջեի եկամուտները պլանավորված 127964.0 հազար դրամի դիմաց կատարվել են 116347.1 հազար դրամով, կատարողականը 90.9%: Համայնքի բյուջեի սեփական եկամուտների կատարողականը կազմել է 96.5 %՝ 324563.8 հազար դրամ, որը կազմում է բյուջեի եկամուտների 30.2%: Համայնքի բյուջեի ծախսը պլանավորված 1191350.4 հազար դրամի դիմաց կազմել է 908262.2 հազար դրամ, կատարողականը՝ 76.2%: Համայնքի ֆոնդային բյուջեի փաստացի ծախսը կազմել է 149855.18 հազար ՀՀ դրամ:

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Պետական և համայնքային միջոցների համաֆինանսավորմամբ իրականացվել են.

  • Սիսիանի համայնքի թիվ 1 և թիվ 4 ՆՈՒՀ-երի, թիվ 3 ՆՈՒՀ-ի Տոլորսի խմբի կապիտալ վերանորոգման աշխատանքներ և գույքի ձեռքբերում – 42883.288 հազար դրամ, որից համայնքային բյուջեից ներդրում՝ 25799.973 հազար դրամ:
  • Թվով 15 մանկական խաղահրապարակների կառուցում Սիսիան քաղաքում և բնակավայրերում- 46071.1 հազար դրամ, որից համայնքային բյուջեից ներդրում՝ 27754.660 դրամ:
  • Նար-Դոս 5 շենքի աստիճանավանդակի կապիտալ վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:50253141 1212529328911758 5468212383988056064 o

Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և վերակառուցման վարկերի բանկի ֆինանսավորմամբ իրականացվել են.

  • Բնունիս բնակավայրի գիշերային լուսավորություն և մշակույթի տան հարակից տարածքի բարեկարգում – 2384.876 հազար դրամ:
  • Շենաթաղ բնակավայրում մշակույթի տան վերանորոգում և նստարանների ձեռք բերում – 2533.282 հազար դրամ:
  • Դաստակերտ բնակավայրում կամրջի վերանորոգման աշխատանքներ, կանգառի տեղադրում և 2 նստարանի ձեռքբերում – 3108.793 հազար դրամ, համայնքի ներդրում՝ 541.0 հազար դրամ:

Ռազմավարական զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվել է   Չարենցի թիվ 7/1 հասցեում մսի վաճառքի տաղավարի կառուցում – 12445.257 հազար դրամ, համայնքային բյուջեից ներդրում՝ 7190.0 հազար դրամ:

  • Սիսիանի համայնքում արտաքին լուսավորության ապահովման նպատակով իրականացվել են լուսավորության համակարգի վերանորոգման աշխատանքներ- 4131.0 հազար դրամ:
  • «Քոնթուր Գլոբալ հիդրո կասկադ» ՓԲԸ ֆինանսավորմամբ իրականացվել է Սիսիանի թիվ 2 ՆՈՒՀ-ի 1 խմբասենյակի վերանորոգման աշխատանքներ և ձեռք է բերվել գույք նոր խմբասենյակի համար  – 7498.6 հազար դրամ:51304411 1224327491065275 8782279922052759552 o
  • Վորլդ Վիժն կազամակերպության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվել է Սիսիանի թիվ 1 ՆՈՒՀ-ի Շաղատ բնակավայրի խմբի վերանորոգում – 1843.0 հազար դրամ, որից համայնքի ներդրում՝ 400.0 հազար դրամ:
  • Համայնքի բյուջեի միջոցներով ձեռք են բերվել 59 եղևնու տնկիներ – 985.3 հազար դրամ:
  • Իրականացվել է Անգեղակոթ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վերանորոգման աշխատանքներ – 2340.48 հազար դրամ, 1636.8 հազար դրամ արժողությամբ 552գծմ խողովակներ նվիրաբերվել է «ՇԵՆ» բարեգործական ՀԿ կողմից:46456459 1167226893442002 6707318944329367552 o
  • Իրականացվել են Թասիկ և Հացավան բնակավայրերի կամուրջների մասնակի վերանորոգման աշխատանքներ: Համայնքի մի շարք բնակավայրերում իրականացվել են դաշտամիջյան, միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների խճով փոսալցման և հարթեցման աշխատանքներ, համայնքի կողմից այդ նպատակով տրամադրվել է 7000լ դիզելային վառելիք՝ 3034.0 հազար դրամ արժեքով:
  • Սիսիան քաղաքի Զ.Անդրանիկ 1 բազմաբնակարան բնակելի շենքի բակային մասում տեղադրվել է մինի ֆուտբոլի խաղադաշտ, աշխատանքների կատարման համար ծախսվել 668.43 հազար դրամ:
  • Սիսիան քաղաքի Վուրգ Ոսկանյանի անվան հրապարակի հարակից տարածքներում իրականացվել են մայթերի եզրաքարերի հիմնանորոգման աշխատանքներ – 704.2 հազար դրամ:
  • Կատարվել են թվով 23 հետիոտնային անցումների գծանշման աշխատանքներ:
  • Սիսիանի համայնքի մի շարք բնակավայրերում իրականացվել է խմելու ջրի և ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներ– 1714.07 հազար դրամ:IMG 20180626 194542
  • «Մաքուր դաշինք» ծրագրի շրջանակներում համայնքին շահագործման է տրամադրվել մեկ մասնագիտացված աղբատար մեքենա և 28 աղբամաններ:
  • Իրականացվել են 7851970քմ տարածքների սանմաքրման աշխատանքներ, կատարվել է 91000քմ գազոնների խոտի հնձում: Անցկացվել է 2 համայնքային շաբաթօրյակ (ապրիլ և սեպտեմբեր ամիսներ):
  • Համաշխարհային բանկի և պետական բյուջեի համաֆինանսավորմամբ իրականացվել է Շամբ-Շենաթաղ 13.7կմ ճանապարհի ասֆալտապատումը - 1291000.0 հազար դրամ:

ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

  • Սիսիանի համայնքի ավագանու կողմից հաստատվել են թվով 37 հողօգտագործման սխեմաներ համայնքի տարբեր հատվածներում հետագայում կառուցապատումներ իրականացնելու նպատակով:
  • Համայնքի կողմից նվիրաբերվել են 7 միավոր հողամասեր Անգեղակոթ, Շաղատ, Շաքի բնակավայրերում ստեղծված «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին:
  • Ուղղակի վաճառքի միջոցով օտարվել է 2 միավոր հողամաս:
  • Աճուրդով օտարվել է 9 միավոր հողամաս:
  • Կառուցապատման իրավունքով առանց մրցույթի տրամադրվել են 12, իսկ մրցույթով՝ 3 միավոր հողամասեր:
  • 2018 թվականի ընթացքում հայտնաբերվել է 4 ապօրինի շինարարություն, որոնց վերաբերյալ իրականացվել է վարչական վարույթ:

 ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

  • Հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար կայացվել է համայնքի ղեկավարի 12 որոշում՝ համայնքի բյուջե է մուտքագրվել 3600 հազար ՀՀ դրամ, և տրամադրվել են համապատասխան թույլտվություններ: Խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկի վաճառքի իրականացման թույլտվության համար կայացվել է համայնքի ղեկավարի 7 որոշում՝ համայնքային բյուջե մուտքագրելով 420 հազար ՀՀ դրամ և  տրամադրվել են համապատասխան թույլտվություններ:
  • Հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվությունների համար կայացվել է համայնքի ղեկավարի թվով 15 որոշում՝ համայնքի բյուջե է մուտքագրվել 454 հազար ՀՀ դրամ և տրամադրվել են համապատասխան թույլտվություններ:
  • Ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի իրականացման թույլտվության համար կայացվել է համայնքի ղեկավարի թվով 120 որոշում՝ համայնքի բյուջե է մուտքագրվել 6392 հազար ՀՀ դրամ, արտաքին գովազդ տեղադրելու համար կայացվել է համայնքի ղեկավարի թվով 36 որոշում՝ 3061 հազար ՀՀ դրամ մուտքագրվել է համայնքի բյուջե:
  • Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վաճառքի համար կայացվել է համայնքի ղեկավարի 4 որոշում՝ համայնքի բյուջե է մուտքագրվել 200 հազար ՀՀ դրամ և տրամադրվել են համապատասխան թույլտվություններ:
  • Բացօթյա առևտրի իրականացման թույլտվության համար կայացվել է համայնքի ղեկավարի թվով 2 որոշում՝ համայնքի բյուջե է մուտքագրվել 20 հազար ՀՀ դրամ:
  • Քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարությունների իրականացման թույլտվության համար կայացվել է համայնքի ղեկավարի թվով 2 որոշում՝ համայնքի բյուջե է մուտքագրվել 420 հազար ՀՀ դրամ:

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ  45004859 1153585531472805 3496130514547376128 o

Ռազմավարական զարգացման գործակալություն հասարակական կազմակերպության և համայնքի համաֆինանսավորմամբ իրականացվել են՝

  • Բռնակոթ, Դարբաս, Ույծ, Մուցք բնակավայրերում ջրելատեղերի և ճանապարհների բարեկարգման աշխատանքներ – 18714.0 հազար դրամ, որից համայնքային բյուջեից ներդրում՝ 10843.443 դրամ:
  • Բռնակոթ, Աշոտավան, Շաքե բնակավայրերում 1.5-ական հեկտար դեգրատացված արոտավայրերի բարելավում /էլեկտրական հովվի անցկացում/ – 3761.755 հազար դրամ:

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության և համայնքի համաֆինանսավորմամբ «Համապարփակ աջակցություն Հայաստանի լեռնային գյուղական շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվել են՝

  • Անգեղակոթ բնակավայրում՝ ջրամատակարարման համակարգի վերանորոգում, չորանոց, բիո գազի կայան, կալատեղի իր քամհարով և հատիկազտիչով, կթի կայան, ձեռք է բերվել կթի ագրեգատ և տրակտոր իր գութանով, գրասենյակային գույք և սարքավորումներ - 89107.871 հազար դրամ, համայնքի ներդրում՝ 4500.0 հազար դրամ:
  • Շաքի բնակավայրում՝ ջրագիծ, բիո գազի կայան, ջերմոց, չորանոց, ձեռք է բերվել կթի ագրեգատներ և կոմբայն, շարքացան, կթի կայան, գրասենյակային գույք և սարքավորումներ - 100291.863 հազար դրամ, համայնքի ներդրում՝ 6600.0 հազար դրամ:
  • Շաղատ բնակավայրում՝ բիո գազի կայան, ջերմոց, մակատեղի, հովվի կացարան, կթի սրահ, ագրեգատ, կալատեղի իր քամհարով և հատիկազտիչով, ձավարաղաց, չորանոց, սառնարան, գրասենյակային գույք և սարքավորումներ, շենք, որը համալրված է կտվատից ձեթ ստանալու սարքավորումներով - 81452.477 հազար դրամ, համայնքի ներդրում՝ 7600.0 հազար դրամ.20181005 162359

Պահպանվող տարածքների աջակցման ծրագրի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության և վերակառուցման վարկերի բանկի ֆինանսավորմամբ Նժդեհ բնակավայրի համար ձեռք է բերվել գյուղատնտեսական սարքավորումներ /հողաֆրեզ, խոտհնձիչ, խոտի մամլիչ/  – 2593.0 հազար դրամ:
«Կամրջակ» կազմակերպության նախաձեռնությամբ համայնքի  Գետաթաղ, Շամբ, Դարբաս, Վաղատին, Շենաթաղ, Աղիտու, Բռնակոթ, Նորավան, Լոր, Որոտնավան, Լծեն և Ույծ  բնակավայրերի թվով 313 անապահով ընտանիքների տրամադրվել է 30 տոննա կարտոֆիլի սերմացու:Sequence 01

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի /ԾԻԳ/ հետ համատեղ՝

  • Բալաք, Որոտնավան բնակավայրերում իրականացվել են ջրարբիացման աշխատանքներ:
  • Բալաք, Որոտնավան և Դաստակերտ բնակավայրերում ձևավորված կոոպերատիվներին տրվել են մեկական տրակտոր և գյուղատնտեսական գործիքներ:
  • Նժդեհ բնակավայրում ձևավորված կոոպերատիվին գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ ձեռք բերելու համար պետական բյուջեից տրամադրվել է 5020.0 հազար դրամ:

«Էկո-միջանցքների ծրագրի» շրջանակներում Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի և «Հասարկական Ձայն» բնապահպանական սոցիալական Հ/Կ-ի հետ կնքվել է դրամաշնորհային համաձայնագիր 2018-2024թթ. Բռնակոթ, Արևիս, Թասիկ և Սալվարդ բնակավայրերում արժեքավոր վայրի կենդանիների ապրելավայրերի պահպանություն և տնտեսապես կայուն հողօգտագործման ապահովվման նպատակով՝  138000.0 հազար դրամ արժողությամբ: Ծրագրի շրջանակներում բնակավայրերում ստեղծվել է մեկական աշխատատեղ:

Համայնքի բնակչության հետ կնքվել է թվով 31 պայմանագիր՝ 45.5հա արոտավայր և 472հա խոտհարքները վարձակալությամբ տրամադրելու նպատակով:

 ԿՐԹՈՒԹՅԱՆ,  ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՍՊՈՐՏԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

Սիսիանի համայնքում գործում է թվով 4 ՆՈՒՀ՝ 36 խմբերով, որտեղ հաճախում է 745 երեխա և աշխատում է 181 աշխատակից:
Նախադպրոցական կրթության ծառայություն մատուցվում է համայնքի թվով 15 բնակավայրերում՝ Անգեղակոթ, Շաղատ, Աղիտու, Դարբաս, Շամբ, Նորավան, Ույծ, Աշոտավան, Հացավան, Բնունիս, Տորունիք, Թասիկ, Տոլորս, Շաքի, Բռնակոթ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի համայնքների միության կողմից հայտարարված «Տարվա լավագույն համայնք» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում Սիսիանի համայնքն արժանացել է Հայաստանի 2018 թվականի «Երիտասարդական համայնք» անվանակարգով մրցանակին։ Սիսիանցի տաղանդաշատ երեխաներին այլ բեմերում տեսնելու, նրանց մասնագիտական հմտությունների զարգացման, փորձի ձեռքբերման և մեծ շփման նկատառումներով ապահովվել է նրանց մասնակցությունը հանրապետական և միջազգային փառատոններում: Սիսիանի համայնքի ենթակայությամբ գործում են թվով 6 արտադպրոցական հաստատություններ:  ՀՀ պետական, հիշատակի օրերի,  մասնագիտական տոների  և երիտասարդների ժամանցի հետ կապված Սիսիան քաղաքում և համայնքի բնակավայրերում կազմակերպվել են նորովի և յուրովի մոտեցմամբ ավելի քան 52 միջոցառումներ, որոնցից 22 միջոցառում՝ Սիսիան քաղաքում, 30 միջոցառում՝ համայնքի բոլոր բնակավայրերում: Ամանորին ընդառաջ Սիսիանի համայնքում 0-11 տարեկան երեխաներին տրվել են մոտ 4000 հատ ամանորյա նվերներ:
Համայնքում կազմակերպել են սպորտային-առողջարարական մասսայական մի շարք միջոցառումներ: Բոլոր միջոցառումները կազմակերպվել են  պատշաճ մակարդակով: Տրվել են մրցանակներ և պատվոգրեր:
Աշխատանքներ են տարվել համայնքում բնակվող կյանքի դժվարին իրավիճակում գտնվող անձանց և ընտանիքների սոցիալական կարիքների բավարարման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում կազմակերպվել են տնային այցելություններ: Օգնություն է ցուցաբերվել նրանց սոցիալական աջակցության տարածքային գործակալություն դիմելու հարցում, ուղղորդվել են տարբեր մասնագիտացված կազմակերպություններ՝ իրենց իրավունքների մասին տեղեկանալու և ծառայություններից օգտվելու համար:  Սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների սոցիալական և դրամական աջակցություն է ցուցաբերվել՝ 1432000 ՀՀ դրամի չափով:  «Կամրջակ» ՍԲՀԿ-ի հետ համագործակցության շրջանակներում Սիսիանի համայնքի սոցիալապես անապահով, բազմազավակ, միակողմանի ծնողազուրկ երեխա ունեցող 12 ընտանիքներ ստացել են սոցիալ-տնտեսական /1720.0 հազար դրամի չափով/ և բժշկական օգնություն:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ, ԱՎԱԳԱՆԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄIMG 5319

  • 2018թ. ընթացքում տեղի է ունեցել ավագանու 10 հերթական և 1 արտահերթ նիստ: Ընդունվել են ավագանու 112, համայնքի ղեկավարի 841 որոշումներ, կայացվել են համայնքի ղեկավարի 336 կարգադրություններ, աշխատակազմի քարտուղարի 335 հրամաններ:
  • Կայացվել են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 13 ու սոցիալական և բնակարանային հարցերի հանձնաժողովի 19 նիստեր:
  • Քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացվել են 589 դիմումներ, որոնց սահմանված կարգով ընթացք է տրվել:
  • Համայնքի ղեկավարի մոտ կազմակերպվել է 763 քաղաքացիների ընդունելություն:
  • Համայնքային ենթակայության 10 կազմակերպություններում իրականացվել է ներքին աուդիտ:
  • Համայնքապետարանի անմիջական միջնորդությամբ տարբեր զորամասերում պայմանագրային զինծառայության են ընդգրկվել պահեստազորի զինապարտ քաղաքացիներ:
  • Համայնքապետարանի ողջ անձնակազմը մասնակցել է «Շանթ-2018» ուսումնավարժությանը, 2 բնակավայրերում անց են կացվել «Գարնանային հեղեղումների դեպքում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը» թեմայով և 1 բնակավայրում «Երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքների և բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություններ:
  • Իրականացվել է համայնքային ենթակայության և բնակավայրերում գործող ՆՈՒՀ-երի միացման ձևով վերակազմակերպում:
  • Աշխատանքներ են տարվել համայնքում բնակարանային հաշվառման վերցված հաշմանդամ և զոհված զինծառայողների փաստաթղթերի կարգավորման ուղղությամբ:
  • Տուրիզմի զարգացման բնագավառում նախանշվել են համապատասխան ծրագրեր: Պահպանվել են կապերը քույր քաղաքների՝ Հունաստանի Նեա Զմիռնիայի և Ֆրանսիայի Մոնտելիմարի հետ:
  • Համայնքապետարանը համագործակցում է մի շարք միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ՝ «Համայնքապետեր հանուն տնտեսական աճի», «Քաղաքապետերի Դաշնագիր Արևելք», Ռազամավարական զարգացման գործակալություն, «Շեն» Բարեգործական հասարակական կազմակերպություն,
  • Համայնքապետարանը մասնակցել է ԵՄ «Համայնքապետեր հանուն տնտեսական աճի» ծրագրի նախաձեռնությանը և ստացել է «Գործող անդամի» կարգավիճակ:IMG 5323

Add comment


1