Main content

IMG 3323 копияՍիսիանի համայնքի բնակչության և անձամբ իմ անունից Սիսական գնդի կազմավորման 25 ամյակի կապակցությամբ  ջերմորեն շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր կերտել են գնդի փառահեղ պատմությունը, բոլոր նրանց, ովքեր իրենց գիտելիքներով նպաստել են գնդի կայացմանն ու զարգացմանը:

Փառք ու պատիվ Սիսիանի ինքնապաշտպանական կամավորական ջոկատների հերոսներին, ովքեր դարձան գնդի առաջամարտիկները: Փառք ու պատիվ բոլոր այն հրամանատարներին, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին գնդի մարտունակության ու հեղինակության բարձրացման համար: Սիսական գունդը յուրաքանչյուր սիսիանցու հպարտությունն է, Սիսիանի պատմության շղթայի հերոսական օղակն է, այն մեր հողի արժանավոր զավակների ժառանգությունն է, որը պարտավոր ենք փոխանցել մեր սերունդներին, որպես առհավատչյա գալիք խաղաղ օրերի:

Add comment


1