Main content

IMG 5793Սիսական գնդի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Սիսիանի համայնքի ղեկավարի պատվոգրերով պարգևատրվել են գնդի բոլոր հրամանատարները:


IMG 5771Մարտի 4-ին Սիսիանի համայնքի ղեկավարը, պատվոգրերը հանձնելու նպատակով, հյուրընկալել էր Սիսական գնդի առաջին հրամանատար, գնդապետ Հովիկ Ազոյանի ընտանիքին և գնդի ներկայիս հրամանատար Հրաչ Օհանյանին: Արթուր Սարգսյանը Նաթելլա Ազոյանին  հանձնեց գնդապետի հետմահու պատվոգիրը՝ նշելով, որ Հովիկ Ազոյանի ներդրումը բանակաշինության և, հատկապես, Սիսական գնդի կայացման գործում անփոխարինելի է և արժանի մեծագույն գնահատանքի: IMG 5787Գնդապետը հետմահու պատվոգրով պարգևատրվեց նաև սիսական գնդի հրամանատար Հրաչ Օհանյանի կողմից: Տիկին Նաթելլան ընտանիքի անունից շնորհակալություն հայտնեց Հովիկ Ազոյան հրամանատարին, հայրենասեր քաղաքացուն ու պատերազմի բովով անցած հերոսին հիշելու, գնահատելու և նրա անունը վառ պահելու համար:IMG 5765

Add comment


1