Main content

IMG 5745Մարտի 4-ին Սիսիանի համայնքապետարանում կայացավ հանրային քննարկում 2019 թվականին պետական բյուջեից համայնքներին տրամադրվող սուբվենցիայի հայտերի կազմման նպատակով նախատեսված ծրագրերի վերաբերյալ: Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը քննարկման ներկայացրեց հետևյալ ծրագրերի հայտերը.

Լուսավորության համակարգի կառուցում՝ Շաղատ,  Բալաք, Իշխանասար, Վաղատին,  
Անգեղակոթ բնակավայրերում և Սիսիան քաղաքում: Նախատեսվում է Շաղատ բնակավայրում տեղադրել 79 հենասյուն՝ էներգախնայող լուսատուներով, Բալաքում ՝ 40 հենասյուն, Իշխանասարում՝ 46, Վաղատինում՝ 57, Անգեղակոթում՝ 72, Սիսիանում՝ 146: Ծրագրի նախնական արժեքը մոտ 130 մլն. դրամ է, որից համայնքի ներդրումը կկազմի 52 մլն դրամ:
Այգու և հրապարակի բարեկարգում: Նախատեսվում է բարեկարգել Կ․Դեմիրճյանի անվան այգին և Բռնակոթ բնակավայրի հրապարակը: Ծրագրի նախնական արժեքը մոտ 140 մլն. դրամ է, որից համայնքի ներդրումը կկազմի 84 մլն դրամ:
Փողոցների ասֆալտապատում և բարեկարգում: Նախատեսվում է բարեկարգել Խանջյան փողոցը, ասֆալտապատել Մյասնիկյան, Շահումյան, Ա․Մանուկյան փողոցները և Սիսիան-Իշխանասար ճանապարհի դեպի գերեզմաններ տանող հատվածը:  Ծրագրի նախնական արժեքը մոտ 180 մլն. դրամ է, որից համայնքի ներդրումը՝ 81 մլն դրամ:
Կենցաղի տան և վարչական շենքերի տանիքների վերանորոգում: Նախատեսվում է վերանորոգել Ախլաթյան, Բալաք բնակավայրերում գտնվող կենցաղի տները, Վաղատին, Գետաթաղ, Լոր, Որոտնավան բնակավայրերում և Սիսիան քաղաքի Սիսական 41 հասցեում գտնվող վարչական շենքերի տանիքները: Ծրագրի նախնական արժեքը մոտ 100 մլն. դրամ է, որից համայնքի ներդրումը կկազմի 60 մլն դրամ:
ՆՈւՀ-երի վերանորոգում: Կապիտալ կվերանորոգվեն թիվ 2, թիվ 3 ՆՈՒՀ-երը, ինչպես նաև Շամբ, Նորավան բնակավայրերում գործող խմբասենյակները: Ծրագրիրը ներառում է նաև նոր գույքի ձեռքբերում: Նախնական արժեքը մոտ 130 մլն. դրամ է, որից համայնքի ներդրումը՝ 52 մլն դրամ:
Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում: Նախատեսվում է վերանորոգել Ա․Մանուկյան 2, Խանջյան 1ա, Սիսական 15 և 19, Սիսական 46  շենքերի տանիքները: Կվերանորոգվեն նաև Դաստակերտ բնակավայրի 5 բազմաբնակարան շենքերի տանիքները: Ծրագրի նախնական արժեքը մոտ 120 մլն. դրամ է, որից համայնքի ներդրումը կկազմի 54 մլն դրամ:
Գյուղտեխնիկայի ձեռքբերում: Նախատեսվում է ձեռք բերել <Բելառուս> մակնիշի տրակտորներ, տարբեր կցամասերով /գյուղատնտեսական և սանմաքրման/: Ծրագրի նախնական արժեքը մոտ 40 մլն. դրամ է, որից համայնքի ներդրումը՝ 20 մլն դրամ:

IMG 5742Վերոնշյալ ծրագրերի նախնական արժեքը կազմում է մոտ 840 մլն ՀՀ դրամ: Հայտերի քննարկումն անցավ հարցուպատասխանի միջոցով: Ծրագրերը արժանացան ներկաների հավանությանը: Հայտերը, ըստ սահմանված կարգի, կներկայացվեն կառավարության հաստատմանը:

Add comment


1