Main content

54434868 1246171042214253 5407915677421928448 o<Սիսիան համայնքը ես եմ> ծրագրի արդյունքում ձևավորվել է Սիսիանի համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդ: Ծրագիրն իրականացվել է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020թթ) շրջանակներում՝ Սիսիանի համայնքապետարանի և Վորլդ Վիժն կազմակերպության հետ համագործակցաբար:

«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար»ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար: 
Ծրագրի ղեկավարը համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի առաջատար մասնագետ Քրիստինե Ջհանգիրյանն է: Ընթացիկ աշխատանքները կազմակերպվել են ծրագրի փորձագետ Լուսինե Սարուխանյանի, դասընթացավար Նելլի Թաթոսյանի, ծրագրի համակարգող Սոնա Ավակիմյանի և Վորլդ Վիժնի երիտասարդական ծրագրերի շրջանակներում ստեղծված Սիսիանի շահերի պաշտպանության խմբի անդամների օգնությամբ:
53513177 1246170832214274 4035074362448019456 o«Սիսիան համայնքը ես եմ» ծրագրի նպատակն է կապ ստեղծել համայնքի երիտասարդների և համայնքի միջև՝ ակտիվացնելով նրանց մասնակցությունը համայնքի կյանքում: 
Ծրագրի առաջին փուլում կազմակերպվել են հանդիպումներ համայնքի երիտասարդների հետ, ընտրվել են ծրագրի մասնակիցները, պլանավորվել են ոչ ֆորմալ կրթության համար անհրաժեշտ աշխատանքները:
Ծրագրի երկրոդ փուլում կազմակերպվել են եռօրյա դասընթացներ, որոնք ուղղված են եղել երիտասարդների անհատական, սոցիալական և կրթական աճին, ներուժի ու հասարակության մեջ լիարժեք հաստատվելու կարողությունների զարգացմանը: <Խորհրդի կազմում ընդգրկված երիտասարդները հանդիսանում են կապող օղակ բնակավայրի երիտասարդների և ՏԻՄ-ի միջև: Խորհրդի անդամները մեծ ոգևորությամբ են մասնակցել բոլոր դասընթացներին, ցուցաբերել են բարձր ակտիվություն և պատրաստակամություն: Վստահ եմ, որ ծրագրի շրջանակներում ստացած գիտելիքների շնորհիվ առաջիկայում նրանք հանդես կգան մի շարք նախաձեռնություններով: Որոշ նախագծեր արդեն քննարկման փուլում են: Մեր նպատակն է, որպեսզի խորհրդի միջոցով կարողանանք ապահովել երիտասարդների ներգրավվածությունը համայնքի կյանքում, ակտիվացնել նրանց մասնակցությունը համայնքային հիմնախնդիրների և ծրագրերի քննարկումներին>,-ասում է ծրագրի ղեկավար Քրիստինե Ջհանգիրյանը: 
53803740 1246170918880932 3823400429727776768 oԵրիտասարդական խորհրդի աշխատանքների ակտիվացմանը նպաստելու և աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը.<Ես պատրաստ եմ աջակցել համայնքային խնդիրների լուծմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնությանը: Հույս ունեմ, որ խորհրդի և համայնքապետարանի համատեղ աշխատանքը կլինի արդյունավետ, երիտասարդները իսկապես կցուցաբերեն ակտիվություն, իրենց շրջապատը առավել լավը դարձնելու եռանդ ու նախաձեռնողականություն >,-ասաց համայնքի ղեկավարը:
Երիտասարդական խորհուրդում ընդգրկված են 18-30 տարեկան 16 երիտասարդներ, ովքեր խոստանում են՝ իրենց գործունեությունը լինելու է բավականին ակտիվ, իսկ աշխատանքները՝ մնայուն: 
#Սիսիան համայնքը ես եմ
#UP4Change
#EU4Youth

Add comment


1