Main content

1Մարտի 11-ին Սիսիանի համայնքապետարանում անցկացվեց շտաբային ուսումնավարժություն՝ Հացավան բնակավայրում «Ուժեղ սելավների, գետերի  վարարումների և  հեղեղումների դեպքում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը» թեմայով:

Ուսումնավարժության ղեկավարը Սիսիանի համայնքի ղեկավար, ՔՊ պետ Արթուր Սարգսյանն էր,  ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետը՝  Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը:  Շտաբային ուսումնավարժության նպատակն էր՝ ստուգել Սիսիանի համայնքապետարանի ղեկավար կազմի, Հացավան բնակավայրի վարչական ղեկավարի,  համայնքի ՔՊ ծառայությունների պետերի և կազմավորումների հրամանատարների ունակությունները՝ գետերի գարնանային հեղեղումների ժամանակ բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքներում:
<Անցյալ տարի բոլորս ականտես եղանք, թե հեղեղումների հետևանքով պատճառված վնասները ինչ չափերի կարող են հասնել: Գետի վարարման հետևանքով քանդվել էին Հացավան, Թասիկ բնակավայրերի կամուրջները, դեպի Արևիս տանող ճանապարհահատվածը: Հեղեղումների հետևանքով վնասներ էին կրել նաև համայնքի մի շարք այլ բնակավայրեր: Հաշվի առնելով, որ տեղումնառատ ձմեռ է եղել,  և հնարավոր է, որ նորից նույն խնդրի առջև կանգնենք, նախապատրաստական աշխատանքները պետք է սկսել անհապաղ >,-  նշեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:
IMG 5992Ուսումնավարժության թեմայի շրջանակներում քննարկվեցին կանխարգելիչ միջոցառումները, իրականացման պլանը, և արտակարգ իրավիճակում  պատասխանատու անձանց գործողությունները:
Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի հանձնարարությամբ, հնարավոր հեղեղումների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման և վերացման ուղղությամբ,  ձեռնարկվեցին համապատասխան քայլեր և միջոցառումներ:

Add comment


1