Main content

4ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում, մարտի 23-ին կանցկացվի  այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակը:


Սանիտարական մաքրման, բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են նախատեսվում միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին ու հարակից տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածներում, պատմամշակութային հուշարձանների հարակից, հատուկ պահպանվող տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում, սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում։
IMG 6267Սիսիանի համայնքապետարանում ձևավորվել է կազմակերպչական աշխատանքներով զբաղվող խումբ, քարտեզագրվել են մաքրվող տարածքները,  բաժանվել են  ծանուցագրերը,  նշանակվել են պատասխանատուներ:
Մարտի 15-ին և 18-ին, շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, համայնքապետարանում անցկացվեցին աշխատանքային խորհրդակցություններ՝ վարչական ղեկավարների, համայնքային ենթակայության կազմակերպությունների տնօրենների և բաժնի պետերի մասնակցությամբ:
8Հանձնարարվեց ինչպես հարկն է իրազեկել բնակչությանը, աշխատանքներում ներգրավել բոլոր կարող ուժերին, բնակավայրերում՝ նաև տեխնիկա ունեցող անհատներին; Համայնքի ղեկավարի կողմից եղան համապատասխան հանձնարարականներ՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, շաբաթօրյակը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ:IMG 62707

Add comment


1