Main content

IMG 3323 копияՍիսիանի hամայնքի հարգելի բնակիչներ, ամփոփելով մարտի 23-ին կազմակերպված համապետական շաբաթօրյակի արդյունքները, կարող ենք ասել, որ Սիսիանի համայնքը ցույց տվեց իր միասնականությունն ու համախմբվածությունը։

Խորին շնորհակալություն եմ հայտնում համայնքում գործող բոլոր կազմակերպություններին, պետական ու մասնավոր ընկերություններին, կրթական օջախներին, հասարակական կազմակերպություններին և բնակիչներին՝ ակտիվ մասնակցության, մեր քաղաքը, գյուղը, համայնքը միասնաբար մաքրելու վճռականության համար։
Թեև Սիսիանի համայնքապետարանը և <Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն> ՀՈԱԿ-ը  արեցին  ամեն ինչ շաբաթօրյակը կազմակերպված կերպով անցկացնելու համար, այնուամենայնիվ առանց ձեր մասնակցության չէինք կարող հասնել ցանկալի արդյունքի։
Շնորհակալություն եմ հայտնում նաև վարչական ղեկավարներին՝ բնակավայրերում աշխատանքների պատշաճ կազմակերպման և անցկացման համար։ Շնորհակալություն բոլոր այն փոքրիկներին , ովքեր իրենց թաթիկներով հավաքեցին մեծերիս թափած աղբը։ Այս  շաբաթօրյակը ապացուցեց, որ ցանկության դեպքում մենք կարող ենք մեր համայնքը դարձնել երկրի ամենամաքուր անկյունը։
Եվս մեկ անգամ շնորհակալություն աջակցության և ակտիվ մասնակցության համար։ Հուսով եմ, որ այսուհետ մեր համայնքի մաքրության պահպանումը կլինի յուրաքանչյուրիս  հոգածության և ուշադրության կենտրոնում ։

Add comment


1