Main content

Հասարակություն

IMG 4663Սիսիանի Կ. Դեմիրճյանի անվան այգում տեղադրված նոր նստարաններն ու վերանորոգված, ժամանակակից տեսք ստացած շատրվանը այսօր շատերին արդեն գրավում ու հրավիրում են այգի:
Բարեկարգման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, անցորդներից ոչ ոք անտարբեր չի կարողանում անցնել, մոտենում են շինարարներին, հայտնում իրենց շնորհակալությունն ու հիացմունքը:

1

IMG 4560 копияԴեկտեմբերի 3-ին՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այցելեց Սիսիանի «Առաքելություն Հայաստան» ՀԿ ցերեկային կենտրոն, հանդիպեց կենտրոնում հաշվառված հաշմանդամություն ունեցող շահառուների հետ:

1

IMG 5731b91875dc7e7226a01826102045ee VՅունիբանկ-ը հերթական նվերը մատուցեց Սիսիանի համայնքի Շաղատ բնակավայրի միջնակարգ դպրոցին, մարզադահլիճը համալրվեց նոր մարզագույքով,  իսկ ձյուդոյի խմբակի մարզումների համար տրամադրվեց տատամի, որի շնորհիվ պատանի մարզիկների պարապմունքները կդառնան ավելի հարմարվետ ու հաճելի:

1

 

erazahan karmraxayt 650x400Կարմրախայտ ձկնատեսակի բուծման և պահպանման, բնապահպանական կարևորագույն խնդիրների լուծման, Սպանդարյան ջրամբարում  և նրա մեջ թափվող գետերի և գետակների կենդանական աշխարհի պահպանման. ինչպես նաև Սպանդարյան ջրամբարի տարածքում հանգստյան գոտիների ստեղծման և Սիսիանի տարածաշրջանում  էկոտուրիզմի զարգացման նպատակով Վալերիկ Հայրապետյանը ստեղծել է «Կարմրախայտ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը:

1

IMG 4451 копияՆոյեմբերի 28-ը Սիսիանի զորամասի մի խումբ զինծառայողների համար դարձավ հիշարժան օր՝ նրանց հոգևոր ծննդյան օրը: Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանի և ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորման ավագ գնդերեց Տեր Գալուստ քահանա Սահակյանի ձեռամբ կատարվեց նրանց մկրտության հանդիսավոր արարողությունը:

1

1Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության օրն է: Այն միավորում է բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն մարդկային ճակատագրերի հանդեպ, նրանց, ովքեր իրենց լավատեսությամբ հաղթահարում են կյանքի դժվարություններն ու պայքարում են հանուն իրավունքների հավասարության:

1

IMG 4293Ամերիկացի բարերարներ Կառլ և Փաթսի Դուլիններ ամուսինները կրկին Սիսիանում են: Նրանց բարեգործական ծրագրի շնորհիվ այս տարի տաք  հագուստով ապահովվեցին սիսիանցի 300 երեխաներ:

1

c44e467a77677c9d16b9672fed07adaaԻ գիտություն Սիսիան քաղաքի հողօգտագործողների տեղեկացվում է, որ հողոգտագործողների միջոցով մկնասպան կրծողների դեմ գրավչանյութով պայքարի միջոցառումների իրականացման համար Սիսիանի համայնքապետարանում առկա է «ԲՐՈՄԱԴԻԱԼՈՆ» տեսակի թունանյութ: Խնդրվում է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի վկայականներով և անձնագրով դիմել Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժին՝ միջոցառումն իրականացնելու համար թունանյութ ստանալու նպատակով:

1

000000Սիսիանի 4-րդ կարգի վթարային Ֆիզկուլտուրնիկների 6 շենքի խնդիրը գրեթե երեք տասնամյակ է գլխավորում է քաղաքի առաջնային հիմնախնդիրների ցանկը:

1

IMG 4452Նոյեմբերի 29-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստը՝ ավագանու 12 անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Ի թիվս օրակարգում ընդգրկված 10  հարցերի ավագանու հաստատմանն էր ներկայացվել նաև համայնքապետարանի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի փոփոխությունների վերաբերյալ որոշման նախագծերը:

1

FB IMG 1574696785707Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կազմակերպվող հանդեսները լոկ ժամանցային միջոցառումներ չեն, այլ դաստիարակների աշխատանքի հաշվետվություն և երեխաների ունակությունների դրսևորման հնարավորություն: Խոսքի, լեզվամտածողության, տրամաբանության զարգացում,  հարենասիրության սերմանում, բարեկիրթ վարքի ձևավորում, գեղագիտական ու բնապահպանական դաստիարակություն, ահա այն հիմնաքարերը, որոնց վրա կառուցվում է նախադպրոցական կրթությունը: Եվ այս ամենը դրսևորվում է հենց թեմատիկ հանդեսների ժամանակ: Սիսիանի և համայնքի բնակավայրերի բոլոր մանկապարտեզներում, գրեթե բոլոր խմբերում կազմակերպվել են բերքառատ աշնանը նվիրված հանդեսներ:

1