Main content

Հասարակություն

kinerkxos1Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Հարավային Կովկասում Լավ տեղական ինքնակառավարում» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 27-ին Սիսիանի «Բասեն» հյուրանոցում կազմակերպվել էր հանդիպում՝ «Երկխոսություն կանանց քաղաքական և տնտեսական զորացման շուրջ» թեմայով:

1

71096055 1394397334058289 7055333328211148800 oՍիսիանի համայնքապետարանի աշխատակիցները, համայնքի վարչական ղեկավարները և ավագանու անդամները պատրաստակամորեն համալրել են ռազմավարական զորավարժության պահեստազորի շարքերը` օրինակ ծառայելով բոլոր նրանց համար, ովքեր խուսափել են կատարել հայրենիքի հանդեպ իրենց պարտքը։

1

71218185 1387385891426100 400004022402023424 n«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայեր, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի կապակցությամբ:

1

70893415 1393124037518952 3888317039340683264 oՍիսիանի համայնքապետարանը, ռազմավարական զորավարժության շրջանակներում, բարձր պատրաստականությամբ իրականացնում է իրեն վերապահված գործառույթները: Սյունիքի մարզի զինկոմիսարիատի հետ համատեղ սահմանված ժամկետում կատարվել է պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմի համալրում, հավաքակետեր է բերվել համալրվող տեխնիկան, զինապարտները ներկայացել են նախորոշված զորամասեր:

1

avagani 20.09.19Սեպտեմբերի 20-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստը՝ ավագանու 11 անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:

1

70626090 1391622304335792 8890011188033748992 oԱյսօր՝ սեպտեմբերի 24-ին, առավոտյան ՀՀ տարածքում մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությունը: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի որոշմամբ նախապատրաստական շրջանում ստեղծվել է զորավարժությունը կառավարող խումբ, նախնական հավաքակետերի և ազդարարման տեղամասերի համար հատկացվել են տարածքներ:

1

qaxyndunelԱյսօր՝ սեպտեմբերի 17-ին, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն: Նախապես գրանցված 89 քաղաքացիներից ընդունելությանը ներկայացան 25-ը, իսկ 17 քաղաքացիներ, առավել հրատապ հարցերով, համայնքի ղեկավարին էին դիմել ավելի վաղ:

1

imageՍեպտեմբերի 24-ի առավոտյան ՀՀ տարածքում մեկնարկել է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժությունը:

1
 1mankoxaxhraparak 1Սիսիանի թիվ 1 ՆՈՒՀ-ի բակում focus on children now (FCN) բարեգործական ընկերության և ամերիկաբնակ բարերաներ Նակաշյան և Սահակյան ընտանիքների աջակցությամբ, ի հիշատակ Արցախյան ազտամարտում զոհված Արթուր Հարությունյանի, կառուցվել է մանկական խաղահրապարակ, տեղադրվել է ցատաղբյուր:
1

largeՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ին ՀՀ տարածքում մեկնարկում է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:

1

AIN orՍիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորել է փրկարարներին` մասնագիտական տոնի առթիվ. «Սիրելի փրկարարներ, ի սրտե շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով ձեզ անվտանգ ծառայություն։ Առիթն օգտագործելով ցանկանում եմ իմ և Սիսիան համայնքի բնակչության անունից երախտագիտություն հայտնել Սիսիանի հրշեջ փրկարարարական ջոկատի հրամանատարկան կազմին և բոլոր աշխատակիցներին` մեր համայնքի անվտանգությունն ապահովելու, ամեն վայրկյան բնակիչների կողքին լինելու, անձնազոհ ծառայության և նվիրվածության համար։ Հատկապես վերջին շրջանում մեր փրկարարների արագ արձագանքման և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ Սիսիանի համայնքում բազմիցս կանխվել են խոշոր չափերի հրդեհներ։ Սիսիանի փրկարարական ջոկատը մեր կողքին է եղել նաև տոնական օրերին` իրենց ներկայությամբ նոր շունչ հաղորդելով մանուկների պաշտպանության օրվան նվիրված միջոցառմանն ու Վարդավառի տոնակատարությանը։ Շնորհակալություն ձեր նվիրական և անձնազոհ աշխատանքի, երկրի ու քաղաքացու հանդեպ ունեցած սրտացավության ու մտահոգության համար։ Շնորհավո'ր տոնդ, մեր անվտանգության երաշխավոր, շնորհավո'ր տոնդ, հայ փրկարար»։

1