Main content

Մշակույթ

info11991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն ի լուր աշխարհի բացականչեց՝ հայն այսուհետ ապրելու է ազատ ու անկախ երկրում, ինքնուրույն է որոշելու  իր երկրի ընթացքն ու ճակատագիրը:

S4200043Սյունիք կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը օգոստոսի 23-ին այցելեց Սիսիան: Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում նա հանդիպեց համայնքային ենթակայության արվեստի դպրոցների և մշակութային օջախների տնօրենների ու մանկավարժների հետ:

SAM 3554Հայաստանի ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում ամեն տարի  ամռան ամիսներին կազմակերպվում է <Ամառային դպրոց> միջոցառումների շարքը:

39203150 1103796573118368 6912439757683294208 nՕգոստոսի 12-ին, Սիսիանի համայնքապետարանի և Վորլդ Վիժն բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով, կազմակերպվեց  երիտասարդության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում: <Աննվաճ բարձունք՝ Սիսիանի երիտասարդներին> կարգախոսը համախմբել էր խոշորացված համայնքի հարյուրավոր երիտասարդների, նրանց էին միացել նաև Սիսիանի ֆրանսիական քույր քաղաք Մոնտելիմարից ժամանած պատվիրակության անդամները:

IMG 20180722 104457Պատմական Անգեղակոթ գյուղի Սուրբ Վարդան Զորավոր սրբավայրը մի փոքրիկ մատուռ է՝ կառուցված դեպի երկինք ձգվող ժայռերի հովանու ներքո, այն ներառված է Հայաստանի առավել վտանգված հուշարձանների ցանկում:
Հարյուրամյակներ առաջ ժողովուրդն է տեղանքը սրբացրել, իր մեծ հավատով հզոր ուժ տվել ու դարձրել ուխտատեղի: Ամեն տարի հուլիսի նախավերջին կիրակի օրը գյուղում տոնվում է Քրիստոսի պայծառակերպության՝ Վարդավառի օրը, և հենց այս օրն է, որ Վարդան Զորավոր սրբատեղին դառնում է մարդաշատ: Տոնն այս տարի նշվեց հուլիսի 22-ին:

IMG 20180715 131240Սիսիան քաղաքի Ադոնցի 6 շենքում 1971-ից  մինչև 1993 թվականը ապրել է տարածաշրջանում հայտնի ու վաստակաշատ շինարար Գրիշա Մարգարյանը: Այս մասին անցորդներին այսուհետ կհուշի զավակների նախաձեռնությամբ տեղադրված հուշատախտակը, որի բացման պատիվը տրվեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին և հուշատախտակի հեղինակ, քանդակագործ Գետիկ Բաղդասարյանին:

51c69e9c0d843 largeՕրերս Սիսիանի քաղաքային գրադարանում կազմակերպվել էր բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանի 85 ամյակին նվիրված միջոցառում:

IMG 20180709 202957Ամռան ամիսները Սիսիանի համայնքում առավել ակտիվ և հետաքրքիր դարձնելու նպատակով՝  համայնքապետարանի և ակտիվ երիտասարդների համատեղ ջանքերով մի շարք միջոցառումներ կիրականացվեն:

36768781 1752766504836611 8046062964911898624 nԱրդեն երկրորդ տարին է՝ Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ Վարդավառը վերածվում է համաքաղաքային տոնի: Այս տարի օրը բավականին ջրառատ էր, հավաքվել էին մեծ ու փոքր, համայնքի ղեկավար ու ժամկետային զինծառայող, մանկավարժ ու աշակերտ՝ տոնական օրն առավել ամնմոռանալի ու զվարճալի դարձնելու համար: Ջրով լի մեքենա, լիքը ջրավազաններ ու ջրառատ ցայտաղբյուրներ, մանկանալու, չարաճճիություններ անելու համար ստեղծված էին բոլոր հարմար պայմանները:

Սիսիանի Զախար Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցին այս տարի հրաժեշտ տվեցին 12 շրջանավարտներ, ավարտական վկայականների հանդիսավոր հանձնման արարողությունը կատարվեց տարեվերջյան հաշվետու ցուցահանդեսի ժամանակ:

Մայիսի 31-ին Սիսիանի Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի տարեվերջյան հաշվետու ցուցահանդես-միջոցառումն էր