Մշակույթ

Երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ, Սիսիանի քաղաքային գրադարանի նախաձեռնությամբ և Սիսիանի համայնքապետարանի աջակցությամբ,  Օգոստոսի 10-ին մշակույթի կենտրոնի դահլիճում կազմակերպվել էր Եղիշե Չարենցի 120-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ:

Օգոստոսի 7-ին, երիտասարդության օրվան ընդառաջ, Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի թատերական խմբի սաները սիսիանցի հանդիսատեսին իրենց փայլուն ելույթով թատերական տոն պարգևեցին: Մշակույթի կենտրոնի բեմում էր խմբի ղեկավար Աննա Հակոբյանի բեմադրած «Ախ,ներվեր,ներվեր» կատակերգությունը:  Խմբի 12  սաների մասնակցությամբ Գրիգոր Տեր-Գրիգորյանի համանուն ստեղծագործությունը ներկայացվեց յուրովի՝ փոփոխված, համալրված ժամանակակից տարրերով, ծիծաղաշարժ իմպրովիզներով:

Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ երիտասարդների միջազգային օրվան ընդառաջ կազմակերպվող միջոցառումները շարունակվում են:
Հուլիսի 22-ին  Համո Սահյանին նվիրված հուշ- ցերեկույթով մեկնարկած միջոցառումների շարքը  օր օրի հաջողությամբ համալրվում է, դառնում  բազմաժանր և  միմյանցից տարբերվող:
Սկզբնական շրջանում երիտասարդների պասիվ մասնակցությունը կազմակերպիչների մոտ մտավախություն էր առաջացրել. կամ միջոցառումները  երիտասարդներին չեն հետաքրքրում,  կամ  էլ Սիսիանում երիտասարդների շարքերը նվազել են: Բարեբախտաբար  թե մեկը,  թե մյուսը սխալ կանխատեսումներ էին: Զգալով համայնքապետարանի աջակցությունը և իրենց մտահղացումները կյանքի կոչելու պատրաստակամությունը՝ մի խումբ ակտիվ երիտասարդներ ոչ միայն սկսեցին մասնակցել միջոցառումներին, այլև  հանդես եկան մի շարք  նախաձեռնություններով. կիթառի երեկոներ, դիսկոտեկ, արշավ և նորաոճ party -ներ:

Հուլիսի 25-ին, Սիսիանի մշակույթի կենտրոնում երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում, համայնքապետարանի նախաձեռնությամբ կայացավ Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների անսամբլի համերգը:
Նպատակը մեկն էր՝ երիտասարդությանը մեկ անգամ ևս ներկայացնել մերը , ազգայինը, կոտրել այն կարծրատիպը, թե այսօրվա երիտասարդությանը չի հետաքրքրում ժողովրդական երգարվեստը: Ինչը, եթե ոչ երգը կարող է այդչափ անմիջական ազդեցություն ունենալ մարդկային հոգու վրա՝ ոգևորել,  ուրախացնել, հուզել կամ տխրեցնել: Առանձնահատուկ ու ինքնատիպ ազդեցություն ունի ժողովրդական, աշուղական երգն ու երաժշտությունը:

Սիսիանի համանքապետարանի նախաձեռնությամբ հուլիսի 23 ին, երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում , Սիսիանի կենտրոնական հրապարակում տոնվեց Վարդավառը: Սիսիանցի երիտասարդները ավանդական ջրջնոցիով, մանկական խանդավառությամբ նշեցին տոնը: Նրանց էր միացել նաև համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Երիտասարդական ավյունը միշտ առաջնորդող է և ոգևորիչ...

Սիսիանը երիտասարդացել է:

 

 

Օգոստոսի 12-ը երիտասարդության միջազգային  օրն է: 1999 թվականին ՄԱԿ-ի կողմից հաստատված ամենամյա այս տոնը աշխարհում առաջին անգամ  նշվել է  2000 թվականի օգոստոսի 12-ին:
Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ՝ տոնն այս տարի մեկ օրով չի սահմանափակվի և կնշվի մեծ շուքով. երիտասարդների համար կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ, տոնական երեկոներ: Միջոցառումների ցանկը կազմվել է համայնքապետարանում ակտիվ երիտասարդների հետ անցկացված քննարկումների արդյունքում, առաջարկները նրանցն են:

Հուլիսի 16-ին Դիլիջան քաղաքի ամֆիթատրոնում կայացավ «Մինորա» մշակութային կենտրոնի կողմից կազմակերպված «Դիլիջան  2017» երաժշտական փառատոնը, որին մասնակցում էին Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից,  Արցախից և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած պարային խմբեր:

Հուլիսի 11-ին Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի ելույթով եզրափակվեց Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակին նվիրված § Ամերիկյան մշակութային շրջագայություն 2017¦ երկշաբաթյա միջոցառումների շարքը:

Թիվ 2 նախակրթարանում կազմակերպվել էր միջոցառում՝  նվիրված զատկի տոնին: Միջոցառմանը ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավարը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր-Պարգև քահանա Զեյնալյանը, ինչպես նաև համայնքապետարանի աշխատակիցները և ծնողները: Միջոցառման ընթացքում երեխաները տպավորիչ և գեղեցիկ ներկայացրեցին զատկի տոնակատարության խորհուրդը, որը բնույթով թե դաստիարակչական էր և թե ուսանելի: 

Սիսիանի Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցի մանկական երգչախումբը Երևանում կայացած «Ոսկե Տավիղ» մրցույթ-փառատոնում  փայլուն մասնակցության համար գրավել էր 2-րդ մրցանակային տեղը և վաստակել Վրաստան մեկնելու ուղեգիր: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը խոստացավ հովանավորել, հոգալ բոլոր ծախսերը և երեխաներին ուղարկել Թբիլիսի՝ մասնակցելու այնտեղ կայանալիք փառատոնին:

   Մարտի 6-ին Սիսիանի Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում կայացավ միջոցառում՝ նվիրված Սիսական գնդի ծննդյան  23-    ամյակին: Միջոցառման հյուրերի թվում էին  Աղվան Մինասյանի հայրը՝ Հրանտ Մինասյանը, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: 
   23 տարի է անցել այն օրվանից, երբ լռել են Արցախյան պատերազմի որոտները, սակայն ժամանակն անկարող է ամոքել վիշտը, սրտի վերքը և բուժել կորստի          անբուժելի ցավը: