Մշակույթ

Փոքրիկ մատների ճկուն շարժումներով  հայկական ելևէջներով երաժշտություն՝ 5-ամյա  Արսինե Դանիելյանի կատարմամբ: Փոքրիկ Արսինեն արդեն կարողանում է վստահ նվագել քանոնի՝ այդ ժողովրդական գործիքի վրա:

Փետրվարի 2-ին Սիսիանի մշակույթի կենտրոնում մանկապատանեկան թատերական խումբը ներկայացրեց Լևոն Շանթի «ՀԻն աստվածներ» դրաման: Դահլիճը լեփ լեցուն էր, հանդիսատեսը՝ կլանված: Երեխաները կարողանում էին արևմտահայերեն լեզվական մաքուր առոգանությամբ խաղալ իրենց հանձնարարված դերը: Թեպետ դրաման նման տարիքի երեխաների համար բարդ էր, բայց ընկալելի էր ու հետաքրքիր:

Հպարտ եմ քեզնով, հայ զինվոր, հայ բանակ, որ ամեն քաջ զինվորով ես ամրանում, որ առանց քեզ չկա ազգ, չկա պետություն:  
«Շնորհավոր տոնդ, հայ զինվոր», ահա այս խորագրով հունվարի 29-ին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում բանակի 25-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սիսիանի համայնքի ղեկավարը, 4-րդ բանակային կորպուսի հրամանատարը, Սիսական գնդի հրամանատարը, ինչպես նաև զինվորկան բժիշկներ, սպաներ, զինվորներ:

Ապրիլ-մայիս ամիսներին Երևանում կայացած պարարվեստի «Նոր շունչ» բազմաոճ մրցույթ-փառատոնին մասնակցել են նաև Սիսիանի մանկական արվեստի դպրոցի և «Գրանդ» ակումբի պարախմբերը՝ արձանագրելով հերթական հաջողությունները: Արդյունքներն ամփոփվեցին հունիսի 22-ին կայացած մրցանակաբաշխությամբ:

Փառատոնին մասնակցել են պարախմբեր ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ ՀՀ մարզերից, ընդհանուր առմամբ՝ 107 խումբ, 5 հազ.-ից ավելի մասնակից՝ ներկայացնելով 480 պարային համար: Եզրափակիչ փուլ անցել են 43 պարախմբեր:

Սիսիանի Զախար Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցում կայացավ 2015-2016թթ.. ուստարվա հաշվետու ցուցահանդեսը: Նկարներից բացի ներկայացված էին հելունագործ, կավագործ, կարպետագործ աշխատանքներ:

Ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ սաներին շնորհավորեցին և հետագա հաջողություններ մաղթեցին դպրոցի տնօրեն Հովիկ Իսաջանյանը, Սիսիանի քաղաքապետարանի կազմակերպական բաժի պետ Սլավիկ Դադաշյանը: Վերջինս նշեց, որ ճանաչված նկարչի անունը կրող կրթօջախում սովորելը պարտավորեցնող պետք է լինի թե´ սաների և թե´ դասավանդողների համար:

Տյառնընդառաջը նշվեց նաև Սիսիանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: Մասնակիցները խոհարարության խմբի սաներն էին, ովքեր տոնին պատրաստվել էին ամենայն պատասխանատվությամբ՝ պատրաստելով ավանդական կերակրատեսակներ ու քաղցրավենիք՝ հարիսա, խաշիլ, փոխինձ, խորիզով գաթա, հալվա, աղանձ:

Երեխաներին համապատասխան տարազով ապահովել էր կենտրոնի ակտիվ ծնող Արգինե Սահակյանը: Վերջինիս օգնությամբ մասնակիցները պատրաստել էին նաև ծիսական ծառ: 

Եռաչափ նոր սարք Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնին, հենց Համո Սահյանի պատկերով ու ձայնով:

Վորլդ Վիժն Սիսիանի Տարածքային զարգացման երիտասարդական ծրագրերի շրջանակներում նորարար գաղափարների ներկայացման ծրագրի մրցույթ էր հայտարարվել, որին մասնակցության հայտ էր ներկայացրել նաեւ Սիսիանում գործող Ինստիգեյթ ուսումնական կենտրոնի երիտասարդների նախաձեռնող խումբը:

Ծրագրի արդյունքում ստացվեց Համո Սահյանի պատկերը՝ լուսային եռաչափ ֆորմատով: Սարքը տեղադրվել է Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում: Նախատեսվում է կազմակերպել շրջիկ ցուցադրություններ:

Հայց ցեղասպանություն 100-ամյա տարելիցին սիսիանցի 10 արվեստագետների աշխատանքներ ցուցադրվել են Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում: «Հիշատակի ժառանգություն» խորագրով միջոցառմանը ներկայացված եղելտարբեր սերնդի արվեստագետների աշխատանքներ: Մեկ դար առաջ հայի ապրած ցավը ներկայացնել նկարների միջոցով եւ այդ կերպ պահանջատեր լինել:

Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը  11-րդ տարին է նշում է հացի տոնը: Այս տարի այն կրել էր «Հիշատակի ժառանգները» խորագիրը եւ նվիրված է Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին: 1918 թ. հուլիսին Անդրանիկ Օզանյանը շուրջ 16 000 հայ գաղթականների ու զինվորների հետ մտնում է Սիսիան: Հացառատ Սիսիանը շուրջ մեկ տարի կիսում է իր հացը ջարդերից մազապուրծ գաղթականների հետ, ապրում ու ապրեցնում:

Եղեռնի հետևանքով Սիսիանում հաստատված շուրջ 100 ընտանիքներից 34-ի համար Սիսիանը դարձավ երկրորդ տուն: 

Սիսիանի քաղաքային գրադարանում «Ախլաթյան հնամենի գյուղ, 139-ամյա դպրոց» վերնագրով գրքի շնորհանդեսն է: Հեղինակը մեր հայրենակից, «Սիսական» հայրենակցական ՀԿ նախագահ, «Սիսական արծիվներ» գրքի հեղինակ Ժորա Խուրշուդյանն է: 

Հեղինակի նպատակն է գրքի միջոցով մնայուն արժեք թողնել Ախլաթյանի եւ ախլաթյանցիների մասին: Գրքում տեղ է գտել մի քանի սերնդի պատմություն, ներկայացված են անվանի ու ճանաչված մարդիկ, հերոսական պատմություններ: Գրքի առանձին 11 գլուխներոմ ներկայացված է հնամենի Ախլաթյանն իր սովորություններով, մարդկանցով…  

Սյունիքի մարզի Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանների մշակութային օջախներ է այցելել մշակույթի նախարարՀասմիկ Պողոսյանը:

Այցը հագեցած էր եւ ընդգրկում էր Սիսիանի գրադարանը, երաժշտական, գեղարվեստի, պարարվեստի դպրոցները, պատկերասրահը, գեղանկարիչ Զաքար Խաչատրյանի եւ քանդակագործ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանները, Որոտնավանքն ու Զորաց քարերը։