Մշակույթ


Սիսիանցիների ուժերով կնորոգվի Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, սանկտպետերբուրգաբնակ հայտնի նկարիչ Զախար Խաչատրյանի և ճանաչված քանդակագործ Արտաշես Հովսեփյանի՝ Սիսիանի Սպանդարյան փողոցում գտնվող տունը, որը 1960-ական թթ․․ ծառայել է նաև որպես կերպարվեստի ստուդիա։

 Բակում և տանը սեպտեմբերի 6-ին արդեն աշխատանքային եռուզեռ էր՝ առայժմ շաբաթօրյակի տեսքով։ «Դեկտեմբերի 1-ին՝  իր 90-ամյակին , Զախար Ավագիչ Խաչատրյանը էստեղ պիտի հյուրեր ընդունի»,- ասում  է ծագումով սիսիանցի, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը, ով այս նախաձեռնության հեղինակն է։

Միջազգային մրցանակների արժանացած ֆոտոարվեստագետ Յուրայ Լիփթակի Սյունիքի բարձրավանդակում արած լուսանկարները սեպտեմբերի 4-ից ցուցադրվում են Զ. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցում: Լուսանկարներում նախապատմական ժամանակաշրջանի ժայռապատկերներն են:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարարության եւ Հայաստանի մշակույթի նախարարության գործակցության շնորհիվ արդեն 3 տարի է Սյունիքի բարձրավանդակում ուսումնասիրվում ու քարտեզագրվում են ժայռապատկերները: Ուսումնասիրվել է Նազելի հրաբխի եւ Սեպասար լեռան միջեւ ընկած մոտ 2.5 քառակուսի կիլոմետր տարածքն ամբողջությամբ: Փաստագրվել է 3000 քարակտոր, որոնց վրա եղել է մոտ 10.000 ժայռապատկեր:

 «Ավրված էր էլի. շինիր են, սարքիր են, պադրաստիր են, հիմա էլ բացումն ի․․․»,- Շաղատի բնակչուհի Լիզա Հովհաննիսյանն է։ Հետևել է գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման ողջ ընթացքին, հիմա տոնական տրամադրությամբ եկեղեցու բակում է։

Շաղատի կիսաքանդ եկեղեցու մասին այժմ լուսանկարներն են պատմում։ Աստծո տան վթարված վիճակը տարիներ շարունակ թույլ չէր տալիս հավատացյալներին ներս մտնել, մոմ վառել։ Հիմա հիմնովին նորոգված Սուրբ Գևորգը վերաօծվում է՝ ձեռամբ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի լուսարարապետ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի։

«Էսօր եկել ենք մեր հոգեկան աշխարհը վերակառուցելու, ուրախանալու։   70 տարի լռել է մեր եկեղեցին, էսօր վերականգնել, բացում են: Ուրախանում ենք»,- ասում է Շաղատի բնակիչ Գուրգեն Դանղյանը։

«Վերաօծել եկեղեցին նշանակում է, որ մեր ազգը զարթոնք է ապրում, մեր պետությունն էլ առաջ է քայլում, որովհետև առանց  հոգու, առանց  եկեղեցու չի կարող մի ազգ, մի ժողովուրդ գոյատևել։ Հավատքն է, որ մարդուն առաջնորդում է դեպի քաջագործություններ և սխրագործություններ»,- ասում է Սյունյաց  թեմի առաջնորդական տեղապահ  Տեր Մակար վարդապետ Հակոբյանը ։

«Շանթ» հեռուստաընկերության «X-Factor» նախագծի սիսիանցի մասնակից Նարեկ Խաչատրյանը, ով տղաների թիմի լավագույն քառյակում էր, վերջին ելույթից հետո հեռացավ նախագծից։ Հեռացավ՝  նախագծի անձնակազմին ու հանդիսատեսին թողնելով իր դրական ու վառ էներգետիկան։

«Ուզում եմ ներկայացնել մեր թիմի, մեր քառյակի ուրախությանը, մարդ, որը թե' իր էներգիայով,  թե' բնավորությամբ միշտ ուրախ է պահում մեր խմբի տղերքին»,- վերջին ելույթից առաջ այսպես ներկայացրեց սիսիանցի մասնակցին տղաների թիմի ղեկավարը՝ Անդրեն։

Ելույթից հետո դրական արտահայտվեցին ժյուրիի բոլոր անդամները։ «Այն էներգիան, որ դու ունես, իրավունք չունի գնա-կորի։ Դու այն երգի միջոցով կարողանում ես փոխանցել ուրիշներին»,- նշեց Գարիկը։ «Շատ վառ ելույթ էր»,- ավելացրեց Էմմին։

Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի տնօրենը երեխաներին բացատրում է, թե որտեղ են ապրում մեղվաընտանիքները, ինչպես են քամում մեղրը: Մեղրաքամի գործընթացին ծանոթանալու նպատակով մի խումբ փոքրիկներ այցելել են Շաքեի ջրվեժի տարածքում աշխատող մեղվապահի: «Մշակույթը պատվար» ծրագրի շրջանակում N 1 նախակրթարանի սաների 3-րդ եւ վերջին էքսկուրսիան է՝ ջրաղաց եւ Զորաց քարեր այցելելուց հետո:

Միջնադարյան հայ ճարտարապետության գոհարներից մեկի առկայությունը Սյունիքի Աղիտու համայնքում այն վառ վկայություններից է, որ այս տարածքում մշակույթը բարձր հիմքերի վրա է եղել։ 7-րդ դարում կառուցված մահարձանի և գյուղի տարաշքում հայտնաբերված ամրոց-բնակավայրի միջև հնագետներն անմիջական կապ են տեսնում և փորձում պարզել նոր մանրամասներ։ Հիմա արդեն համոզված են հենց ամրոցի բնակիչներն են կառուցել հուշարձանը։

 «Շանթ» հեռուստաընկերության ''X-Factor-3'' նախագծին մասնակցում է նաև սիսիանցի 22-ամյա երգիչ Նարեկ Խաչատրյանը, ով արդեն հաջողությամբ հաղթահարել է նախագծի երեք փուլերը` հայտնվելով տղաների լավագույն քառյակում:

 Լսումների փուլում Նարեկը հրաշալի կատարեց Մայքլ Բուբլեի ''Cry Me A River'' երգը ու միանգամից արժանացավ ժյուրիի հավանությանը, հաջորդ փուլում դարձյալ առաջին կատարման հիման վրա ընտրվեց լավագույն տասնյակում: Օրերս էլ հաղթահարեց մեծ լարում պահանջող «4 աթոռի մարտահրավեր» փուլը` կատարելով  «Էմ Փի Ռեյ »«Ներում եմ քեզ» եգը: 

  «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնությունն այսօր անսովոր ոգևորություն էր առաջացրել Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում: Ազգային ավանդական պարային հնչյունները հրապարակ էին բերել բազմաթիվ սիսիանցիների:

  «Թամզարա», «Վերվերի», «Կարնո քոչարի», «Մշո խըռ», «Լորկե», «Շավալի», «Շորոր». այս պարերն էին փորձում հավաքվածներին սովորեցնել նախաձեռնության անդամները:

  «Պարենք հայերեն» նախաձեռնությունը ձևավորվել է «Կարին» ավանդական երգի-պարի համույթի սիրողական խմբերի անդամների կողմից: 2011թ.-ից միևնույն գաղափարի շուրջ հավաքված մարդիկ ջանում են, որ ազգային պարը տարածվի և սիրելի դառնա յուրաքանչյուր հայի համար:

  Հուլիսի 17-ին սիսիանյան բեմում հայկական երգը հնչեցնում էր Ֆրանսիայի «Կոմիտաս» երգչախումբը։ Ծրագրում հոգևոր, ժողովրդական և հայ կոմպոզիտորների երգեր էին։  

  Երգչախումբը գործում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում։ Հիմնադրվել է 1962թ․՝  նպատակ ունենալով ֆրանսիահայերի հոգում վառ պահել հայկական մշակույթը, ինչո՞ւ չէ, այն սիրելի դարձնել նաև ֆրանսիացիների շրջանում։ Խմբավար Ժան Բերբերյանի խոսքով՝ դա իրենց հաջողվում է․ ֆրանսիացիներին զարմացնում և հիացնում է հայկական երգարվեստը։

Սփյուռքում ապրող երիտասարդների երազանքն իրականություն է դարձնում ՀՀ Սփյուռի նախարարությունը: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակում սփյուռքում գործունեություն ծավալող 9 պարային համույթներ ելույթ ունեցան ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում:

Հայկական ժողովրդական պարեր ներկայացրին ոչ միայն հայերը: 

«Իմ Հայաստան»-ը Սիսիանում համախմբեց արտերկրում եւ Սիսիանում գործող պարային համույթներին: Ելույթ ունեցան նաեւ Սիսիանի երգարվեստի ներկայացուցիչները: Մշակութային այս երկխոսությունը կրկին Հայաստան կկանչի սփյուռաքահայ երիտասարադներին եւ ոչ միայն նրանց՝ համոզված են ՀՀ սփյուռքի նախարարությունում:

Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում հունիսի 13-ին մանկական արվեստի դպրոցի տնօրեն Արման Դավթյանի նախաձեռնությամբ ֆլեշ-մոբ էր կազմակերպվել: Մասնակցում էին արվեստի դպրոցի և «Գրանդ» պարային ակումբի 185 սաները: