Main content

58111 large2019թ․ մարտի 29-30-ին Աշոտ Նավասարդյանի անունը կրող Երևանի թիվ 196 դպրոցի երեխաները հյուրընկալեցին Սյունիքի Ույծ գյուղի 8-րդ դասարանցիներին։ Երկօրյա հագեցած ծրագիրը ներառում էր այցելություններ թանգարաններ, թատերական ներկայացումների դիտում ու զբոսանք սիրելի մայրաքաղաքում։

Գարնանային արձակուրդի ժամանակ «Թուխմանուկ» կրթական և իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ն Ույծի դպրոցի ուսուցչուհի Արուս Կարագոզյանի հետ միասին նախաձեռնեցին դպրոցականների այցը Երևան այն բանից հետո, երբ ի հայտ եկավ մշակույթի և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, Dasaran.am կրթական ծրագրի համագործակցության արդյունքում ստեղծված Դպրոցական աբոնեմենտային համակարգի գլխավոր թերությունը․ այն հասանելի չէ շրջանների երեխաներին։ Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը, որի անդամ է «Թուխմանուկը», հաղորդագրություն էր տարածել ծրագրի թերի ու խտրական լինելու մասին։ ԿՔՆ-ի կողմից արտահայտած մտահոգոթյունը հաստատվեց շրջանների ուսուցիչների կողմից՝ սոցիալական ցանցերով տարածված հաղորդագրության ներքո թողված գրառումներով․ 55897159 1203699139805507 8171726264814534656 n

Սիսիանի շրջանի Ույծ գյուղի դպրոցի ուսուցչուհիներից Արուս Կարագոզյանը ԿՔՆ-ի հրապարակման ներքո նշել էր, որ Ույծի դպրոցականների ձեռքին կա 3 տոմս, բայց նրանք այդպես էլ չեն կարողանալու Սիսիանից երեխաներին բերել Երևան, քանի որ մեկ ուղղությամբ ճանապարհը տևում է 4 ժամ, նույն օրը չեն կարողանալու վերադառնալ, իսկ գիշերակացի հնարավորություն չկա։ «Թուխմանուկի» ղեկավար Մարիամ Չախոյանն առաջարկեց մայրաքաղաքի ընտանիքներին առաջարկել հյուրընկալել իրենց հայրենակիցներին։ Երևանի թիվ 196 դպրոցի տնօրինությունը, աշակերտներն ու նրանց ծնողները մեծ ոգևորությամբ համաձայնեցին մասնակցել նախաձեռնությանը։ Ծրագիրը ինքնաճանաչողությունը բարձրացնող, երեխաներին իրենց հայրենիքին ծանոթացնելուն ուղղված յուրօրինակ գործնական պարապմունք է, պատմության ու մշակույթի անփոխարինելի դաս, մարզերի ու մայրաքաղաքի երեխաների միջև կապերը խթանող յուրօրինակ նախաձեռնություն։ Ծրագիրն արժանացել է Երևանի քաղաքապետարանի ուշադրությանը։ Մարտի 29-ին երեխաներին Երևանի քաղաքապետարանի թանգարանում ընդունեց կրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, որը կարևորեց նախաձեռնությունը։ Ծրագիրը նախաձեռնող խումբը հույս ունի, որ այն կարժանանա պետության ուշադրությանը ու այն կներդրվի հանրակրթության ծրագրում որպես կրթության լրացուցիչ բաղադրիչ ու ուսուցումը խթանող միջոց։ Ծրագրի մասնակիցներն իրենց երախտագիտությունն են հայտնում Վիվասել ՄՏՍ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին ույծեցի երեխաների այցը ֆինանսական օժանդակությամբ հնարավոր դարձնելու համար։ Ծրագրի կայացմանը նպաստել են նաև առանձին անհատների ներդրումները։ Անգնահատելի ներդրում են ունեցել ույծեցիներին հյուրընակալած Երևանի ընտանիքները։ Ծրագրին կամավորական մասնակցություն են բերել 196 դպրոցի ոսուցիչներ, Ույծի դպրոցի ուսուցչուհին և «Թուխմանուկի» անդամներ Մարիամ Չախոյանն ու Արմիդա Զախարյանը։ Ծրագրի արդյունքներն ամփոփվում են․հաջորդ շաբաթ «Թուխմանուկը» պատրաստվում է ծրագրային առաջարկների փաթեթ ներկայացնել Երևանի քաղաքապետարան, մշակույթի ու կրթության ու գիտության նախարարություններ։

 Ankakh.com

Add comment


1