Main content

IMG 6684

Վորլդ Վիժն կազմակերպության Սիսիանի <Իմփաքթ> ակումբի երիտասարդները՝  Ադելինա Ենոքյանի գլխավորությամբ, փետրվարի 19-ին Սիսիանի քաղաքային գրադարանին գրքեր էին նվիրել: Մինչ այդ երիտասարդները մի քանի կինոցուցադրություններ էին կազմակերպել, գոյացած գումարով էլ ձեռք էին բերել գրքերը : IMG 6678Գրադարանի աշխատակիցները ասում  են՝ այդպես էլ չեն հասցրել ծանոթանալ նոր գրքերին,  առաջին իսկ օրվանից ընթերցողները ձեռքից ձեռք են փոխանցում: Ապրիլի 3-ին<Իմփաքթ> ակումբը  քաղաքային գրադարանին նվիրեց ևս  38 գիրք:  Ընթերցողը նոր գրքերի շարքում դասականների կողքին կգտնի նաև հայ և արտասահմանյան ժամանակակից գրողների ստեղծագործությունները: 

IMG 6680Ահա և գրքերի ամբողջական ցանկը

• Կառլոս Ֆուենտես – «Աուրա» 
• Պաուլու Կոելյու – «Վերոնիկան որոշում է մեռնել» 
• Ջորջ Օրուել – «1984» 
• Ռեյ Բրեդբերի – «451 աստիճան Ֆարենհայտի» 
• Ջեկ Լոնդոն – «Մարտին Իդեն» 
• Պաուլու Կոելյու – «Դևը և օրիորդ Պրիմը»
• Ջորջ Օրուելի – «Անասնաֆերմա» 
• Պաուլու Կոելյու — «Ալքիմիկոս» 
• Ֆրեդերիկ Բեգբեդեր – «99 ֆրանկ»
• Օրհան Փամուք – «Կարմրահեր կինը»
• Նիկոլ Փաշինյան – «Երկրի հակառակ կողմը» 
• Ջեյն Օսթեն – «Հպարտություն և նախապաշարմունք» 
• Ալբեր Կամյու – «Օտարը»
• Մարկ Արեն – «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»
• Պաուլու Կուելյու – «Աքրայում գտնված ձեռագիրը»
•  Ուիլյամ Չ․Ռեմփել – «Խաղացողը»
• Հերման Հեսսե – «Տափասանի գայլը»
• Բախ Ռիչարդ – «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»
• Գաբրիել Գարսիա Մարկես - «Հարյուր տարվա մենություն»
• Ուիլիամ Ֆոլքներ –«Ես այնժամ դեռ մահամերձ»
• Դանիել Քիզ – «Ծաղիկներ Էլջերոնոնի համար»
• Ջոջո Մոյես – «Ես մինչ քեզ»
• Լուկա Կայոլի – «Ռոնալդո»
•  Ջոան Ռոուլինգ – «Հարի Փոթեր» I,II և III հատորներ
• Էրիխ Մարիա Ռեմարկ – «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը»
• Ջոն գրին – «Թղթե քաղաքներ»IMG 6682• Ջոն Գրին – «Աստղերն են մեղավոր»
• Դեյլ Քարնեգի – «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»
• Արմեն Նիազյան – «Բռնիր ձեռքս ես վախենում եմ»
• Օսկար Ուայլդ – «Դորիան Գրեյի դիմանկարը»
• Հովիկ Վարդումյան – «Եթե մոռանաս,կանիծեմ քեզ»
• Դավիթ Սամվելյան –«Արտագաղթած կարոտ»
• Էրիխ Մարիա Ռեմարկ – «Հաղթական կամար»
• Հովհաննես Աղաջանյան – «Հեղափոխական դար»
IMG 6683• Մարկ Մենսոն – «Թքած ունենալու նուրբ արվեստը»
• Դեյվիդ Զելցեր – «Նախանշան»
• Էդուարդ Խաչիկյան – «Հավերժական պտույտ»
• Էրիխ Ֆրոմ – «Սիրելու արվեստը»
• Գիսլեն Լարամե – «Դա ի վերուստ էր գրված...»
• Անտուան դը Սենտ-Էքզյուպերի - «Փոքրիկ իշխանը»
• Հրաչյա Մանուկյան – «Փոխիր կյանքդ» » I և II հատորներ
• Տա Թևեր – «731 օր քեզ համար»
• Դանիել Սմիթ – «Մտածել ինչպես Շեռլոկը»
• Անդրանիկ Ծառուկյան – «Մանկություն չունեցող մարդիկ»
• Ալեքսանդր Դյումա Որդի – «Կամելիազարդ տիկինը»
• Ուիլյամ Սարոյան – «Հայրիկ դու խենթ ես»
• Ֆրենսիս Սքոթ Ֆիջերալդ – «Մեծն Գեթսբի»
• Դավիթ Սամվելյան – «Ռոդենի Ձմեռը»

Add comment


1