Main content

56527820 1263950113769679 7465035309458128896 oԿանանց միամսյակին նվիրված միջոցառումները Սիսիանում եզրափակվեցին ապրիլի 5-ին մշակույթի կենտրոնում կայացած տոնական մեծ համերգով;

Լեփլեցուն դահլիճում տիրող տրամադրությունը բառերով թերևս անհնար է նկարագրել, ելույթները բազմաժանր էին ու տպավորիչ: 56419455 1263947290436628 3184221841958895616 nՍիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորեց դահլիճում ներկա կանանց և աղջիկներին. < Կինը մեզ համար միշտ էլ ընկալվել է որպես ընտանիքի հիմքը: Պատմությունն ու ժամանակը հաստատել են անժխտելին՝ հայ կինը տարբերվում է աշխարհի բոլոր կանանցից: Նա ի զորու է հանուն ընտանեկան ջերմության, հանուն զավակի բարօրության լուռ ու համբերատար իր փխրուն ուսերին տանել բոլոր դժվարությունները: Սիրելի՛ կանայք, աղջիկներ, սահմանին կանգնած զինվորի մայրեր, մաղթում մշտապես լինել գնահատված, շրջապատված սիրելի ու հարազատ մարդկանցով: Ձեզ ժպիտ ու կանացի երջանկություն>,-ասաց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ այս տարի համայնքում նախատեսվող բոլոր լայնամասշտաբ ծրագրերը ևս նվիրվում են մեր համայնքի կանանց և աղջիկներին: 1
Նորացված երգացանկով ելույթ ունեցավ մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների անսամբլը /ղեկավար՝ Հարություն Գրիգորյան/, փորձառու երաժիշտների հետ բեմում էր նաև երաժշտական դպրոցի աշակերտուհի Ռաիսա Մաթևոսյանը: Առաջին անգամ մեծ բեմում հանդես եկավ Սիսիանի երաժշտական դպրոցի ժողովրդական գործիքների անսամբլը / ղեկավար՝ Նաիրա Հակոբջանյան/: Իրենց գեղեցիկ երգերը մայրերին նվիրեցին երաժշտական դպրոցի սաներ Տիգրան Մինասյանը և Մարիամ Պողոսյանը/ ուսուցչուհի՝ Անուշ Վարդանյան/: Պարային համարներով հանդես եկան Սիսիանի մանկական արվեստի դպրոցի և Գրանդ պարային համույթի պարուհիները/ պարուսույցներ՝ Արման Դավթյան, Լուսինե Հովհաննիսյան, և Ռուզաննա Ղևոնդյան/:56268546 1263947423769948 7357222817055637504 o
Դե իսկ օրվա հերոսները մշակույթի կենտրոնի թատերական խմբի երեխաներն էին՝ Աննա Հակոբյանի ղեկավարությամբ: Հումորային փոքրիկ բեմադրությունները, ստվերների թատրոնը և տղաների երաժշտական- հումորային անզուգական ներկայացումը արժանացան հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններին: 2
Սիսիանում կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառում իր որակով և հագեցավածությամբ գերազանցում է նախորդին, ինչը ունի շատ պարզ բացատրություն, այդ ամենը Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի՝ ի դեմս բաժնի պետ Նարա Հովհաննիսյանի կողմից մշակույթի ոլորտում տարվող ճիշտ քաղաքականության, մշակութային օջախների և արվեստագետների համախմբվածության շնորհիվ է:56567384 1263948327103191 4044173212009889792 o

Add comment


1