Main content

57083484 1269111933253497 6158383082647846912 oԱպրիլի 14-ին, Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ,  մի շարք միջոցառումներ էին կազմակերպվել՝  նվիրված մեծն բանաստեղծ  Համո Սահյանի 105- ամյակին:

57000724 1269112499920107 334980373614166016 o
Ծաղկադրում վարպետի արձանին, պարային և երաժշտական ելույթներ, անդրադարձ բանաստեղծի կենսագրական դրվագներին և պոեզիայի  անծայրածիր  աշխարհին, ահա այսպիսինն էր արվեստի օջախների, հանրակրթական դպրոցների երեխաների և աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպված առաջին միջոցառումը:  Օրը շարունակվեց  Համո Սահյանի տուն- թանգարանում: Հուշ- ցերեկույթին մասնակցեցին Սիսիանի ավագ  դպրոցի, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի և Լորի դպրոցի աշակերտները: Միջոցառումներին ներկա էին  համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, վարչական ղեկավարներ,  ավագանու անդամներ,  պաշտոնատար անձինք, Սահյանի համագյուղացիները  և Սահյանի պոեզիայի սիրահարները:  Օրվա ավարտին, համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և աջակցությամբ,  բանաստեղծի տուն-թանգարանի բակում վարդատունկ կազմակերպվեց:
Միջոցառման բոլոր լուսանկարները՝ sisian-info ՖԲ էջում

Add comment


1