- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Ապրիլի 15-ը մշակույթի միջազգային օրն է: Այս կապակցությամբ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրեց համայնքային միջոցառումների ակտիվ մասնակիցներին, մշակույթի գործիչներին և բոլոր նրանց, ովքեր ներդրում ունեն միջոցառումների կայացման գործում:
Պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնման արարողությունը զուգորդվեց մշակութային տարբեր միջոցառումներից ընտրված լուսանկարների և հետաքրքրաշարժ հատվածների ցուցադրությամբ, շնորհավորական ու շնորհակալական ելույթներով: Համայնքի ղեկավարը շնորհավորեց մշակութային մեծ ընտանիքի անդամներին և շնորհակալություն հայտնեց համայնքային միջոցառումները պատասխանատվությամբ կազմակերպելու, անցկացնելու և համայնքում մշակութային կյանքը աշխուժացնելու համար: <Ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ մեր միջոցառումներն անցնում են բարձր մակարդակով, բովանդակալից ու բազմաժանր>,-ասաց համայնքի ղեկավարը և կոչ արեց շարունակել նույն տեմպով:
Հնչեցին նաև շնորհակալական խոսքեր ուղղված համայնքի ղեկավարին՝ մշակութային յուրաքանչյուր նախաձեռնություն խրախուսելու և միջոցառումների կայացմանն աջակցելու համար:
Միջոցառման լուսանկարները՝ sisian-info ՖԲ էջում
Add comment
1