Main content

IMG 7905Ապրիլի 15-ը մշակույթի միջազգային օրն է: Այս կապակցությամբ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրեց համայնքային միջոցառումների ակտիվ մասնակիցներին, մշակույթի գործիչներին և բոլոր նրանց, ովքեր ներդրում ունեն միջոցառումների կայացման գործում:

IMG 7989Պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնման արարողությունը զուգորդվեց մշակութային տարբեր միջոցառումներից ընտրված լուսանկարների և հետաքրքրաշարժ հատվածների ցուցադրությամբ, շնորհավորական ու շնորհակալական ելույթներով: Համայնքի ղեկավարը շնորհավորեց մշակութային մեծ ընտանիքի անդամներին և շնորհակալություն հայտնեց համայնքային միջոցառումները պատասխանատվությամբ կազմակերպելու, անցկացնելու և համայնքում մշակութային կյանքը աշխուժացնելու համար: <Ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ  մեր միջոցառումներն անցնում են  բարձր մակարդակով, բովանդակալից ու բազմաժանր>,-ասաց համայնքի ղեկավարը և   կոչ արեց շարունակել նույն տեմպով: IMG 7969Հնչեցին նաև շնորհակալական խոսքեր ուղղված համայնքի ղեկավարին՝ մշակութային յուրաքանչյուր նախաձեռնություն խրախուսելու և միջոցառումների կայացմանն աջակցելու համար:  

Միջոցառման լուսանկարները՝ sisian-info ՖԲ էջում

Add comment


1