Main content

57191791 834940006860998 1466622278069387264 nՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ICOMOS) առաջարկությամբ 1983 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն  ապրիլի 18-ը նշում է որպես հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր:
Օրվա խորհրդին միացավ նաև Սիսիանի համայնքը:

58079832 2062286730555308 739591006139187200 nԲնակավայրերում կազմակերպվեցին ճանաչողական  այցեր տեսարժան վայրեր, միջոցառումներ հուշարձանների մոտ, ինչպես նաև մաքրման և բարեկարգման աշխատանքներ: 57085283 112494396612557 8438925569097203712 n57154649 834938223527843 6903694001677795328 n
Յուրաքանչյուր տարի Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդի կողմից առաջարկվում է  օրվա խորհրդին առնչվող որևէ յուրատիպ թեմա: 57262895 329751797897464 7083879965782966272 nՄիջոցառումներն այս տարի Հայաստանում անցկացվեցին «Գյուղական լանդշաֆտներ» խորագրի ներքո:  Միջոցառումների նպատակն էր մատաղ սերնդի մոտ հետաքրքրություն առաջացնել հայրենի գյուղի  պատմության,  մշակութային ժառանգության և ճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձանների նկատմամբ: 57267741 297767337788944 2345392047327805440 n Երեխաները մեծ սիրով և հետաքրքրությամբ ներկայացրեցին հուշարձանների պատմությունը, լսեցին դասախոսություններ և կոչ արեցին իրենց հասակակիցներին՝ պահպանել հուշարձանները և անվնաս ժառանգել հաջորդ սերունդներին:57852716 2060691084048206 1236494640404758528 n


Add comment


1