Main content

58763386 2313972085546665 6773756702509498368 nԱպրիլի 27-ին Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ նշվեց Քաղաքացու օրը: Տոնական միջոցառումները հիմնականում կենտրոնացվել էին մայրաքաղաքում և մարզկենտրոններում: Սակայն Սիսիանում ևս մի շարք միջոցառումներ կազմակերպվեցին:

IMG 8500 Օրը սկսվեց խորհրդանշական ծառատունկով, Սիսական փողոցի երկայնքով տնկվեցին դեկորատիվ ծառերի տնկիներ:  Ծառատունկին մասնակցում էին Սիսիանի համայնքապետարանի և համայնքային ենթակայության կառույցների աշխատակիցները՝ համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ: IMG 8517Այնուհետև կենտրոնական հրապարակում կազմակերպվեց նկարչական պլեներ՝ գեղարվեստի դպրոցի սաների մասնակցությամբ, բացօթյա համերգ՝ Էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի կողմից և շախմատի մրցաշար՝ շախմատի դպրոցի երեխաների մասնակցությամբ: IMG 8519IMG 8541Օրը եզրափակվեց համերգային ծրագրով, դիսկոտեկով ու հրավառությամբ:56852689 415208475946017 3143509460413054976 n Սիսիանը մասնակցեց նաև Կապանում կազմակերպված արհեստների և արվեստի փառատոնին՝ ներկայանալով  ավանդական ուտեստներով, բուսական թեյի տեսականիով  ու ստեղծագործողների ձեռագործ աշխատանքներով: 58379326 2261931070562666 1634262616933138432 n58379430 2330592490326659 3698861736946827264 nՍիսիանից մեկնած խմբում էին համայնքապետարանի աշխատակիցներ, գեղարվեստի դպրոցի ներկայացուցիչներ, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի աշխատակիցները՝ խմբակների ղեկավարների և աշակերտների ձեռքի աշխատանքներով, ավանդական, սիսիանյան  համեղ ուտեստներով:IMG a464b0003ca9a1be0d35b0a297b1613c V Սիսիանի տաղավարում ներկայացվել էին նաև համայնքի տարբեր բնակավայրերից ուղարկված  համեղ  գաթաներ, անուշեղեն ու կերակրատեսակներ, ինչպես նաև Սիսիանում արտադրվող <Սիսիան կաթ>-ի կաթնամթերքը, <Դարբաս> և <Շաքե> լիմոնադները:

Add comment


1