Main content

1Վերջին երկու տարվա ընթացքում Սիսիանում մշակութային կյանքն անհամեմատ ակտիվացել է, ինչը համայնքապետարանի և անձամբ համայնքի ղեկավարի կողմից տարվող հետևողական աշխատանքի շնորհիվ է: Բացի համաքաղաքային մեծ միջոցառումներից շատացել է նաև մշակութային օջախներում, արտադպրոցական ուսումնական հաստատություններում կազմակերպվող միջոցառումների թիվը:

 MG 8586 Խոսքն այս անգամ վերաբերում է Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցին, որտեղ կազմակերպված յուրաքանչյուր միջոցառում տարբերվում է նախորդից: Ի թիվս բազմաթիվ համերգների վերջերս կայացավ նաև դպրոցի փողային բաժնի դասարանական համերգը: MG 8581 Բաժնի դասատու Արմեն Մանուչարյանի նախաձեռնությամբ այս համերգով դասարանական համերգներն առավել մեծ շուքով կազմակերպելու մի նոր ավանդույթի սկիզբ դրվեց դպրոցում: Համերգին ներկա էին համայնքապետարանի ներկայացուցիչներ, համայնքային ենթակայության և քաղաքում գործող տարբեր կազմակերպությունների տնօրեններ, աշխատակիցներ, մասնակիցների հարազատները, լրատվամիջոցներ և դպրոցի ուսուցչական անձնակազմը: MG 8585 Համերգի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել դաշնակահարուհի Լիլիթ Նազարյանը և վոկալի ուսուցչուհի, երգչուհի  Անուշ Աղաջանյանը, ով նաև միջոցառման հանդիսավարն ու սցենարի հեղինակն էր: Բաժնի 1-4-րդ դասարանի 10 աշակերտներ հանդես եկան գեղեցիկ կատարումներով: Կլարնետ, դուդուկ, շեփոր, այս փողային գործիքներից յուրաքանչյուրի ուսուցման համար պահանջվում է ինքնատիպ մոտեցում և անասելի ջանքեր: MG 8583Աշխատանքն ավելի է դժվարանում, երբ  աշակերտները բացառապես տղաներ են և այն էլ՝ դեռահասներ,  այս պարագայում նրանցից յուրաքանչյուրը ևս անհատական մոտեցում է պահանջում:  MG 8589Ինչպես ծնողներից շատերը նշեցին դասատու Արմեն Մանուչարյանի մոտ ստացվում է համատեղել դասն ու, ինչու չէ նաև տղաների դաստիարակությունը:  MG 8592Ծնողներից Գայանե Գրիգորյանը իր շնորհակալական ելույթում կարևորեց հատկապես այն , որ երեխաները դասատուի շնորհիվ մեծ սիրով են լցվում երաժշտության և, հատկապես, փողային գործիքների հանդեպ: MG 8597
Ներկայացված էին 12 կատարումներ՝ հայ և արտասահմանյան կոմպոզիտորների սռեղծագործություններ: Նախքան ելույթները հաղորդավարուհին հետաքրքիր կերպով ներկայացնում էր տվյալ երաժշտության հեղինակին ու ստեղծման նախապատմությունը, ինչը առավել ներկայանալի էր դարձնում ելույթը:  MG 8574Համերգի ավարատին երեխաների հետ ելույթ ունեցավ նաև  Արմեն Մանուչարյանը՝ հայկական պարային գեղեցիկ ստեղծագործության կատարմամբ: MG 8623
Սիսիանի համայնքապետարանի կրթության,մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը եզրափակց համերգը՝ ողջունելով կատարված աշխատանքը: Նա ասաց, որ երեխաների ելույթներից լավագույնները այսուհետև կընդգրկվեն նաև համաքաղաքային մեծ միջոցառումներում: MG 8603 MG 8605
Ինչպես ասում են՝ դժվարը առաջին անգամ բեմ բարձրանալն է, հուսանք, որ սիսիանցի հանդիսատեսը այս բաժնի երեխաներին ծափահարելու դեռ շատ առիթներ կունենա :

 MG 8612 MG 8618

Add comment


1