Main content

61049759 1293188610845829 3184675957441036288 oՔառասուն տարի առաջ, ֆրանսիական թանգարանների նախաձեռնությամբ, մայիսի 18-ը հռչակվեց թանգարանների միջազգային օր: Տոնը կոչվեց Թանգարանային գիշեր, քանի որ այդ օրը թանգարանները և մշակութային հաստատությունները բաց էին մնում մինչև ուշ գիշեր: Ամենամյա մշակութային միջոցառմանը Հայաստանը միացավ 16 տարի առաջ:

Հայաստանի ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում և Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանում ևս տարիներ շարունակ օրը նշվում է մեծ շուքով: Այսօր էլ այս երկու մշակութային հաստատություններում օրը տոնական էր, արվեստասերների համար կազմակերպվել էին մի շարք միջոցառումներ, անվճար ցուցադրություններ:60620419 1293189780845712 5106135538444795904 o Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոցի սաները գեղեցիկ ելույթներով հիացրեցին մշակութային օջախների այցելուներին: Պատկերասրահում անցկացվեց նաև Զ. Խաչատրային անվան Սիսիանի գեղարվեստի դպրոցի 1-2 դասարանների երեխաների աշխատանքների ցուցահանդես-մրցույթ: Հաղթող երեխաները արժանացան նվերների: 61101417 1293189987512358 3901767038665752576 oՆիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանը օրվա կապակցությամբ արժեքավոր նվերներ էր ստացել: Վորլդ Վիժն կազմակերպությունը նվիրել էր էկրան և պլանշետ, որտեղ ներբեռնված էր ավագ դպրոցի <Արմաթ> ինժեներական լաբորատորիայի կողմից ստեղծված՝ Սիսիանի տեսարժան վայրերի մասին պատմող ծրագիրը: Այսօր կայացավ նաև ծրագրի շնորհանդեսը: 60599722 1293191234178900 6771342535752155136 oԹանգարանի տնօրեն Լյուդմիլա Գրիգորյանի խոսքով տեսարժան վայրերի մասին պատմող տեսանյութը մշտապես կցուցադրվի՝ թանգարան այցելող զբոսաշրջիկների համար դառնալով ուղեցույց:

Add comment


1