Main content

IMG 2327Մայիսի 28-ին, Հանրապետության օրվա կապակցությամբ, Սիսիանի համայնքապետարանի և N զորամասի համատեղ ջանքերով կազմակերպվել էր տոնական միջոցառում:

Մեկնարկը տրվեց կենտրոնական հրապարակից՝ Սիսիանի զորամասի ժամկետային զինծառայող Առնոլդ Լևոնյանի ցուցադրական ելույթով: 10,5 կիլոգրամ կշռաքարը  Առնոլդը աջ ձեռքով բարձրացրեց 652 անգամ: Ելույթի համար օրը պատահական չէր ընտրվել,  երբևէ չգերազանցված այս ցուցանիշը զորամասի հրամանատարությունը, որպես ռեկորդ, պատրաստվում է ներկայացնել  <Դյուցազնագիրք> ասոցիացիա ՀԿ:IMG 2271
Մայիսի 28-ին Սիսիանում նշվում է նաև Արցախյան հերոսամարտում զոհված հրամանատար Վուրգ Ոսկանյանի ծննդյան տարեդարձը, ուստի տոնական միջոցառումները, ավանդույթի համաձայն,  կազմակերպվում են Ազատամարտի հրապարակում՝ հերոսի արձանի շուրջ: Կենտրոնական հրապարակից երթը, զինվորական նվագախմբի հնչյունների ուղեկցությամբ, շարժվեց դեպի Ազատամարտի հրապարակ: IMG 2287Ծաղկադրում կատարվեց Վուրգ Ոսկանյանի արձանին՝ ի հիշատակ նրա և բոլոր ժամանակներում հանուն հայոց հաղթանակների զոհված հերոսների: Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, համայնքապետարանի ղեկավար կազմը, համայնքային կառույցների աշխատակիցներ, զինվորականներ, Վուրգ Ոսկանյանի մարտական ընկերներն ու հարազատները: IMG 2361Միջոցառման հյուրերի շարքում էր նաև Հայաստանի առաջին հանրապետության երրորդ ռազմական նախարար, հայկական ազատագրական շարժման նշանավոր գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի թոռը՝ Ռուբեն Տեր-Մինասյանը, ով արդեն երկրորդ անգամ է որպես զբոսաշրջիկ այցելում Սիսիան: Նրա հովանավորությամբ անցյալ տարի վերանորոգվել են Էմմա Ասյանի անվան Սիսիանի երաժշտական դպրոցի դաշնամուրները, ինչ համար պարոն Ռուբենը արժանացել է համայնքի ղեկավարի հատուկ շնորհակալագրին: IMG 2312 копия
Միջոցառման ընթացքում երաժշտական ելույթներով հանդես եկան ժամկետային զինծառայողներ Ալիկ Պողոսյանը, Տիգրան Դավթյանը, Իվանե Եսայանը: Սիսիանցի պատանի երգիչ Վյաչեսլավ Օհանյանը կատարեց Վուրգ Ոսկանյանի հիշատակին նվիրված <Հրամանատար Վուրգին> ռազմաշունչ երգը: IMG 2330Համայնքապետարանի աշխատակից Արա Խաչատրյանի կատարմամբ հնչեց նաև Վուրգ Ոսկանյանին նվիրված բանաստեղծություն/ հեղինակ Մկրտիչ Դիլանյան/:IMG 2339
Միջոցառումը եզրափակվեց զորամասի ժամկետային զինծառայողների խրոխտ ու առնական ելույթով՝ <Յարխուշտա> ռազմապարով:

IMG 2354

Add comment


1