Main content

IMG 2652Հունիսի 1-ին Սիսիանի համայնքապետարանը, Վորլդ Վիժն Սիսիանի տարածքային ծրագրի հետ համատեղ, Սիսիանում և համայնքի մի շարք բնակավայրերում կազմակերպել էր անակնկալներով ու գեղեցիկ ելույթներով հագեցած տոնական միջոցառումներ:

Սիսիանի կենտրոնական հրապարակը, իր գունագեղ զարդարանքով, մայրիկներին ու հայրիկներին, տատիկ պապիկներին հիշեցրեց իրենց մանկությունը: Գունավոր ժապավեններով պատրաստված, փուչիկներով ու թղթե դրոշակներով զարդարված ճամբարը արթնացրեց նրանց հուշերում քնած փոքրիկին: Ու իրենք էլ մանկանալով, բարձր տրամադրությամբ վայելեցին երեխաների համար կազմակերպված տոնական օրը: IMG 2765
Միջոցառման գեղարվեստական ելույթները միայն փոքրիկների կատարմամբ էր: Պարային բեմադրություններով հանդիսատեսին հիացրեցին Սիսիանի մանկական արվեստի դպրոցի և <Գրանդ> պարային համույթի սաները, մանկական աշխույժ երգերով օրը տոնական դարձրեցին Էմմա Ասյանի անվան Սիսիանի երաժշտական դպրոցի փոքրիկ  երգչուհիները: IMG 2694IMG 2732Միջոցառմանը ներկա էին նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը. <Երեխաների ժպտուն աչքերը և այս խանդավառությունը ուրախացնում ու միևնույն ժամանակ պարտավորեցնում է: Մենք՝ մեծերս, պարտավոր ենք նրանց հեռու պահել ամեն տեսակ դժվարություններից՝ պարգևելով անհոգ մանկություն: Մաղթում եմ նրանց հեքիաթային ու սիրով լեցուն օրեր>,-ասաց Արթուր Սարգսյանը՝ հետևելով հրապարակում հավաքված երեխաների խանդավառ խաղին:IMG 2757
Միջոցառման ընթացքում փոքրիկներին գունավոր կավիճներ բաժանվեցին, նրանք իրենց վառ երևակայությունը արտահայտեցին գեղեցիկ նկարներով , իսկ Իմփաքթ ակումբի պատանիները յուրահատուկ անակնկալ մատուցեցին՝ փոքրիկների այտերին նկարելով գունեղ նկարներ: Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարական կազմը ևս անակնկալ էր պատրաստել, հրապարակ էր բերվել նոր ստացված հրշեջ մեքենան, երեխաները իրենց մի պահ քաջ փրկարար զգալու հնարավորություն ստացան: IMG 2708
Փոքրիկների համար Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում կայացավ ներկայացման պրեմիերա: Կենտրոնի թատերական խմբի սկսնակ դերասան, դերասանուհիները ներկայացրեցին <Քաջ Նազար>, <Ծիտը>, <Պապն ու շաղգամը> սիրված հեքիաթների բեմադրությունները:IMG 2814
Հ.Գ Հատուկ շնորհակալություն բոլոր աջակիցներին, կազմակերպիչներին և նրանց, ովքեր պատրաստակամորեն մասնակցեցին Սիսիանի կենտրոնական հրապարակի զարդարման աշխատանքներին՝ փոքիկների տոնական օրը դարձնելով հեքիաթային ու հիշարժան: 

Add comment


1