Main content

IMG 3876Հունիսի 11-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղում կայացավ սիսիանցի բրուտագործ-վարպետ, նկարիչ, ազատամարտիկ Վարդան  Ղազարյանի կավե աշխատանքների, գծանկարների և գեղանկարների անհատական ցուցահանդեսը:

IMG 3845 Կյանքի 37 տարիները բրուտագործությանը նվիրած վարպետը առաջին անգամ էր անհատական ցուցահանդեսով հանդես գալիս, թեպետ բազմիցս մասնակցել է տարաբնույթ միասնական ցուցահանդեսների, փառատոնների՝ արժանանալով բարձր պարգևների ու պատվոգրերի: Մ. Սարյանի անվան գեղարվեստի ուսումնարանում ստանալով խեցեգործի մասնագիտություն՝  Վարդան Ղազարյանը 1987 թվականին վերադարձել է Սիսիան, հիմնադրել է բրուտագործական արվեստանոց: Վարպետը բազմաթիվ աշակերտներ է ունեցել, ովքեր այսօր իրենք են դասավանդում: IMG 38441988-1994թթ. մասնակցել է Արցախյան պատերազմին, որից հետո, անցնելով խաղաղ աշխատանքի, շարունակել է իր սիրած գործը: Բրուտագործությունը եղել է ու կա նրա կյանքի ուղեկիցը, հույզերի ու մտքերի արտահայտչամիջոցն ու առօրյա խնդիրներից բուժվելու լավագույն բալասանը: Այսօր էլ նախկին եռանդով աշխատում ու ստեղծագործում է:IMG 3851

Ցուցահանդեսին ներկա էին արվեստագետներ, վարպետի մարտական ընկերները, հարազատները:  Սյունիքի նկարիչների միության նախագահ Ժիրայր Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ ցուցահանդեսին ներկայացված են բրուտ Վարդանի աշխատանքների չնչին մասը՝ միգուցե իր այն ամենը ինչը նրան առավել սրտամոտ է: IMG 3865Այս մտքին հակադարձեց Վարդանի մարտական ընկեր Մարիետա Խաչատրյանը՝ ասելով, որ ներկայացված են այն աշխատանքները, որոնք Վարդանը դեռ չի հասցրել  նվիրել: Ինչպես նշեց Ժիրայր Մարտիրոսյանը, արվեստագետի ստեղծագործությունները բնութագրում են հենց իրեն՝ ինքնատիպ են, ինքնաոճ ու տարբերվող. <Սիսիանն առանց Վարդանի անհնար է պատկերացնել>,-հավելեց նա՝ շնորհավորելով վարպետին առաջին անհատական ցուցահանդեսի կապակցությամբ:IMG 3842

Վարդանի մարտական ընկեր, հրամանատար Աշոտ Մինասյանի կարծիքով աշխատանքները ինքնատիպ են, քանի որ վարպետը դրանց իր շունչն ու հոգին է հաղորդել:IMG 3863

Շնորհավորական ու շնորհակալական անկեղծ խոսքեր, երաժշտական գեղեցիկ կատարումներ՝ միջոցառումն անցավ մտերմիկ ու ջերմ մթնոլորտում:IMG 3902

Add comment


1