Main content

IMG 5560 копияՍիսիանի համայնքում մեկնարկեցին «Ուրախ ամառ-2019» ամենամյա միջոցառումները:

Համայնքապետարանի նախաձեռնությամբ ամռան ամիսներին Սիսիան քաղաքում և համայնքի բնակավայրերում կկազմակերպվեն սպորտային ու մշակութային բազմաբնույթ միջոցառումներ, համերգ-դիսկոտեկներ ու տարատեսակ մրցույթներ: Մեկնարկը տրվեց հունիսի 24-ին: 2Սիսակ Նահապետի անվան հրապարակում անցկացվեց բազկամարտի մինչև 18 տարեկանների բաց առաջնություն՝ նվիրված ֆիզկուլտուրայի օրվան: Մասնակցեցին 36 պատանիներ, նրանցից շատերը Սիսիանի Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի առողջարարական խմբակի երեխաներն էին: 6Մրցույթն ընթացավ չորս քաշային կարգերում, յուրաքանչյուրում առաջին երեք տեղերը գրաված մարզիկները արժանացան մեդալների և համայնքի ղեկավարի պատվոգրերի: 4Մրցույթի ավարտից հետո կազմակերպվեց համերգ-դիսկոտեկ:

Add comment


1