Main content

6Հուլիսի 2-ին, <Ուրախ ամառ> միջոցառման շրջանակներում, Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի նախաձեռնութամբ կազմակերպվել էր փոքրիկների գեղեցկության մրցույթ: Մասնակցում էին 5-8 տարեկան 17 երեխաներ՝ 13 աղջիկ, 4 տղա: Երեխաները ներկայացան ազատ ոճի և երեկոյան զգեստների, կոստյումների ցուցադրությամբ։ 2Առաջին իսկ պահից պարզ էր՝ ժյուրին դժվար ընտրության առջև է կանգնելու։ Երեխաները բոլորն էլ գեղեցիկ էին, անկաշկանդ ու հմայիչ։ 3Ոչ ոք առանց մրցանակի տուն չվերադարձավ, նրանք բոլորն էլ տարբեր անվանակարգերում արժանացան հաղթողի կոչման։ Ընտրվեցին նաև առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած ամենագեղեցիկները։ Տղաներից հաղթանակի տիտղոսին արժանացավ Դավիթ Հովսեփյանը, իսկ աղջիկներից՝ Նունե Ավետիսյանը։ 1Երկրորդ տեղում էին Արեն Մանուկյանը և Աիդա Արաբյանը, իսկ երրորդում՝ Դավիթ Սահակյանը և Անիտա Վարդանյանը։ Մրցանակների ու պատվոգրերի հանձնման պատիվը տրվեց Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ, ժյուրիի նախագահ Վարդան Իվանյանին, համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանին և միջոցառման կազմակերպիչ, մշակույթի կենտրոնի փոխտնօրեն Աննա Հակոբյանին։ 754

Add comment


1