Main content

IMG 6891

Հուլիսի 12-ին Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում կազմակերպվել էր <Ինքնաճանաչումը՝ միասնականության գրավական> խորագիրը կրող ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Մասնակցում էին չորս թիմեր՝ Հիսթոջեն, Սիրիուս, Պենտատրիկ և Վարդավառ:

IMG 6873

Մրցույթն անցկացվեց «Գործենք միասին» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Սիսիանի համայնքապետարանի, «Վորլդ Վիժն Հայաստանյան» Սյունիքի տարածքային ծրագրի և «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի կողմից: lo«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագիրն (2018-2020թթ.) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ, հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:IMG 6877

Ինտելեկտուալ խաղի հարցերը կազմել և անցկացնում էր Վորլդ Վիժն Հայաստան-ի Սիսիանի ՏԾ-ի աշխատակցուհի Լուսինե Հարությունյանը: Խաղն անցկացվեց չորս փուլերով, հարցերը միայն ազգային էին: Առաջին փուլը նվիրվեց հայոց ազգային հերոսներին:  Մասնակիցները նշում էին էկրանին պատկերված հերոսի անունը, կենսագրությունը ներկայացնելու դեպքում՝ ստանում նաև հավելյալ միավոր: IMG 6867Երկրորդ փուլում պարզ դարձավ, թե մասնակիցները որքանով են ծանոթ ազգային պարերին: Խստապահանջ ժյուրին միայն պարի անվանումով չէր բավարարվում, պահանջում էին պարի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, հավելյալ միավոր էին շնորհում, եթե մասնակիցները նաև պարում էին:IMG 6938Երրորդ փուլը նվիրվեց հայրենասիրական, ազգագրական երգերին, մասնակիցներին առաջադրվում էին այս կամ այն երգից հատված, իսկ նրանք գուշակում էին երգն ու կատարողին:IMG 6879 Չորրորդ փուլում թիմերը բացահայտեցին ազգային տոները, պատասխանեցին համայնքապետարանի և ժյուրիի կողմից առաջադրված հատուկ հարցերին: IMG 6872Ընդհանուր միավորների արդյունքում հաղթող ճանաչվեց Պենտատրիկ թիմը, նրանք և մյուս թիմերը արժանացան նվերների, համայնքի ղեկավարի պատվոգրերի և շնորհակալագրերի: Լավագույն խաղացող ճանաչվեց Հիսթոջեն թիմից Հրաչ Խալաթյանը;IMG 6947

#Սիսիան համայնքը ես եմ

#EU4Youth #UP4Change #EU4Armenia #SavetheChildren #OXYGEN 

#WVYouth

Add comment


1