Main content

IMG 6811Հուլիսի 12-ին Սիսիանի համայնքային գրադարանում կազմակերպվել էր մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի 120-ամյակին նվիրված գրական ցերեկույթ:

<Սյունյաց ալպիական երգիչը> խորագիրը կրող միջոցառումը առաջին իսկ վայրկյանից ներկաներին տարավ դեպի Բակունցյան արձակի բազմաշերտ ու խորունկ, պարզ ու հուզական  աշխարհը: IMG 6805Ուսուցչուհի Խոնարհ Գրիգորյանը նկարների միջոցով ներկայացրեց Բակունցի տուն թանգարանը, այնտեղ պահվող նմուշների պատմությունը: Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտուհի Անահիտ Վահանյանը պատմեց Ակսել Բակունցի պատվերով ձուլված IMG 6842Լորի դպրոցի հայտնի զանգի մասին, որն այժմ պահվում է Սիսիանի Ն. Ադոնցի անվան պատմության թանգարանում: Գրադարանի աշխատակցուհի Հռիփսիմե Սողոմոնյանը բացահայտեց Խոնարհ աղջկա առեղծվածը, պատմվածքում տեղ գտած իրական ու հնարած փաստերը, ու թե ինչպես է դասավորվել  գլխավոր հերոսուհու՝ հասարակ գեղջկուհի Խոնարհի կյանքը: IMG 6834Ներկայացվեցին նաև Ակսել Բակունցին նվիրված հայտնի մարդկանց խոսքերն ու ստեղծագործությունները: Եղան նաև երաժշտական կատարումներ: Միջոցառման հեղինակները՝ Հերմինե Հովակիմյանը և գրադարանի աշխատակազմը կարողացել էին մթնոլորտը լցնել Բակունցյան արձակի հարուստ երանգներով: Միջոցառումը կայացած էր, ներկաները վերստին բացահայտեցին Բակունցին, հեռացան՝ նրա ստեղծագործությունները վերընթերցելու և ընթերցելու մեծ ցանկությամբ: IMG 6832IMG 6845

Add comment


1