Main content

vaxatin«Ուրախ ամառ»-ը շարունակվում է՝ շրջագայություններ, ավանդական դարձած միջոցառումներ, համերգներ ու հետաքրքիր հանդիպումներ:

IMG 106 Հուլիսի 16-ին ծրագրի ստեղծագործական խումբը այցելեց Վաղատին բնակավայր, որտեղ կազմակերպվեց ուրախ համերգ-դիսկոտեկ: Հուլիսի 17-ին անակնկալ էր սպասվում կիթառի սիրահարներին, Սիսակ Նահապետի անվան հրապարակում կիթառի երեկո  կազմակերպվեց՝ սիսիանցի երիտասարդ կիթառահարների մասնակցությամբ: Կազմակերպվեցին նաև երիտասարդների համար ամենասիրելի դարձած երեկոյան դիսկոտեկն ու բացօթյա կինոդիտումը:

IMG 7402Հուլիսի 19-ին մի խումբ երիտասարդներ հանդիպեցին համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի հետ, ներկայացրեցին իրենց ստեղծած ազգագրական պարերի խմբի առաջիկա անելիքներն ու երիտասարդության միջազգային օրվա միջոցառման  հետ կապված մի շարք առաջարկներ: Ամռան գլխավոր միջոցառման կազմակերպիչներն առայժմ փակագծերը չեն բացում, խոստանում են միայն, որ երիտասարդներին նվիրված տոնական օրն այս տարի զգալիորեն տարբերվելու է նախորդ տարիներից, լինելու է անմոռանալի և անակնկալներով հագեցած:

Add comment


1