Main content

VorotnaՍիսիանցի մի խումբ երիտասարդներ, Նարեկ Հայրապետյանի գլխավորությամբ, միացել են «Ուրախ ամառ-2019» ծրագրին՝ ստեղծելով «Որոտնա» ազգային երգ ու պարի խումբը:

Սկսնակ պարող-պարուհիները արդեն հասցրել են վայելել սիսիանցիների համակրանքը՝ տարբեր միջոցառումների ժամանակ հանդես գալով գեղեցիկ պարային կատարումներով: Նրանց նախաձեռնությամբ հուլիսի 23-ին Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում կազմակերպել էր ազգային պարերի ուսուցման երեկո: Որոտնա խմբի ելույթները վայելելու առիթներ դեռ շատ կունենանք: Նրանք կմասնակցեն հուլիսի 27-ին ազնվամորու փառատոնին, հուլիսի 28-ին՝  Սիսիանի «Ուրախ Վարդավառ» տոնակատարությանը, կայցելեն Սիսիան համայնքի բնակավայրեր և, իհարկե, կլինեն երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառման գլխավոր դերակատարներից մեկը: Խմբի գործունեությանը մեծապես աջակցում է Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:

 

Add comment


1