Main content

1 mՍիսիանում չորս տարի անընդմեջ Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության կողմից կազմակերպվում է <Հյուրասիրում են սյունեցիները> անփոփոխ խորագրով ազնվամորու փառատոնը:

Այս տարի փառատոնը կայացավ հուլիսի 27-ին՝ Շաքի ջրվեժի հարակից տարածքում:  Վորլդ վիժն Հայաստան-ի աջակցությամբ ազնվամորի արտադրող խմբերը ներկայացրեցին իրենց աճեցրած հյութեղ ազնվամորին և ազնվամորուց պատրաստված տարատեսակ անուշեղեն՝ լավաշա, մուրաբաներ, կոմպոտներ և այլն: IMG 7980Տաղավարներ էին հատկացվել նաև Սյունիքից և այլ մարզերից ժամանած անհատ ստեղծագործողներին և գյուղմթերք արտադրողներին: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ տաղավարներին մոտեցան և  սյունյաց քաղցրահամ ազնվամորին համտեսեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը: IMG 8041Հունան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց Վորլդ Վիժն Հայաստան ծրագրի Սյունիքի մարզի ներկայացուցիչներին և միջոցառման կազմակերպիչներին: Նրան ուրախացնում է այն փաստը, որ Սյունիքը դառնում է փառատոնների և մշակութային գեղեցիկ միջոցառումների հանգրվան: Սիսիանի համայնքի ղեկավարը մատնանշեց փառատոնի կարևորագույն առաքելություններից մեկը. <Գաղտնիք չէ, որ գյուղացին դժվարությամբ է իրացնում իր արտադրանքը, ուստի բարձր եմ գնահատում փառատոնի դերը, քանի որ  այն իրացման, ազնվամորու արժեշղթայի զարգացման համար ինքնատիպ հարթակ է ստեղծում>,-ասաց Արթուր Սարգսյանը: IMG 8083Վորլդ Վիժն Սյունիքի մարզի ծրագրերի ղեկավար Լենա Կարապետյանը փառատոնը համարում է ստացված, նրա խոսքով օրգանական ազնվամորու արտադրությանն ուղղված աջակցման ծրագրերի շնորհիվ հատապտղի պահանջարկը և արտադրման ծավալները տարեցտարի մեծանում են: Նույն կարծիքին են նաև ազնվամորու մշակությամբ զբաղվող խմբերի ղեկավարներն ու անդամները:IMG 7948IMG 7993

Փառատոնի մասնակիցների համար ելույթ ունեցան Սիսիանի Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցի ժողովրդական գործիքների անսամբլը, Սիսիանի արվեստի դպրոցի և <Գրանդ> պարային համույթի սաները, մայրաքաղաքից և Կապանից հրավիրված երաժշտական, պարային խմբեր, երաժիշտներ: IMG 8127Հյուրերին գրավեց հատկապես Սիսիանի <Որոտնա> նորաստեղծ ազգային երգ ու պարի խմբի ելույթը, որն առավել ներկայանալի դարձավ Սիսիանի համայնքի ղեկավարի նվիրած միանման շապիկների շնորհիվ:  Փառատոնը կայացավ, այս տարի այցելուների թիվը հասավ գրեթե 4000-ի, միջոցառումն իսկապես տարեցտարի կատարելագործվում և դառնում է առավել մարդաշատ:
IMG 8117

Add comment


1