Main content

7vՀուլիսի 28-ին նշվեց Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից մեկը՝ Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը:

4v3vՍիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ տոնը նշվեց մեծ շուքով՝ վերածվելով համաքաղաքային տոնախմբության: Միջոցառումը մեկնարկեց Վարդավառի ծիսական խաղիկներով, պարերով ու խաղերով. կատարողները <Որոտնա> ազգային երգ ու պարի խմբի երիտասարդներն էին՝ ղեկավար Նարեկ Հայրապետյանի գլխավորությամբ: 1v2v6vԻսկ այնուհետև հրապարակը պատվեց ջրի շիթերով, մի քանի ժամ շարունակ, անտեսելով զով եղանակն ու ջրի սառնությունը, հարյուրավոր երեխաներ ու պատանիներ խելահեղ եռանդով ջրոցի էին խաղում: Նրանց էին միացել նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ժամկետային զինծառայողներ և մարդիկ, ում հոգու խորքում արթնացել էր չարաճճի մանուկը: 8v5vՀրապարակ էր բերվել նաև Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր հրշեջ մեքենան, երեխաների ուրախությանը չափ ու սահման չկար: Համայնքի ղեկավարը հատուկ շնորհակալություն հայտնեց փրկարարներին և ջոկատի հրամանատար Գարիկ Հովսեփյանին՝ տոնը լիարժեք դարձնելու ու մասնակիցներին անմոռանալի պահեր պարգևելու համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ sisian-info ֆեյսբուքյան էջում:

Add comment


1