Main content

68774639 1358290621002294 8548874064700112896 oՕգոստոսի 11-ին Սիսիանում տոնվեց երիտասարդության միջազգային օրը: Այս տարի օրը նշանավորվեց ուխտագնացությամբ դեպի միջնադարյան վանական համալիր՝ Որոտնավանք:

67956330 1358290837668939 8216693614625947648 o 1Միջոցառումների մեկնարկը տրվեց միասնական շուրջպարով, որը մարմնավորում էր օրվա խորհուրդը: Ուխտագնացության և տոնական միջոցառումների հիմքում ընկած էր միասնականության, համախմբվածության, դեպի ազգային արժեքները ձգտելու գաղափարախոսությունը: Սիսակ Նահապետի անվան հրապարակից շարժվելով դեպի Որոտնավանք՝ յուրաքանչյուրն իր մտքում մի երազանք ուներ, որ պետք է ուխտագնացությամբ ի կատար ածվեր: 68257144 1358289567669066 113508143022997504 oՍիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ՝ ուխտավորները ոտքով անցան մոտ 14 կմ ճանապարհ, քայլերթն ուղեկցվեց նաև աղբահավաքությամբ, շրջակա միջավայրի մաքրությամբ: Ճանապարհին ուխտագնացությանը միացան նաև Աղիտու, Նորավան, Վաղատին և այլ բնակավայրերից երիտասարդներ: Որոտնավանքում ուխտագնացներին դիմավորեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հայր Մակար տեր Հակոբյանը և Դարբասի սուրբ Ստեփանոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ընծա քահանա Միրզոյանը:68327542 1358287817669241 4803317125483593728 o Հայր սուրբը ուխտավորներին ներկայացրեց Որոտնավանք վանական համալիրի պատմությունը, այնուհետև աղոթք կատարվեց և երիտասարդների օրհնության կարգ: Տոնական օրը շարունակվեց Սահյանական Լորում, մշակութային, սպորտային միջոցառումներ, ճաշկերույթ, համեղ ուտեստներ, որի պատրաստմանն աջակցել էր Սիսիանի զորամասը, տաք թոնրի լավաշ՝ թխված գյուղի կանանց ձեռքերով և իհարկե՝ մատաղի մատուցում, Սիսիանի համայնքապետարանի կողմից ամեն ինչ արվել էր երիտասարդների օրը գեղեցիկ և հիշարժան դարձնելու համար: 67874433 1358288141002542 5904563567859859456 oՍիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորեց երիտասարդներին և շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր միացան ուխտագնացությանը, ովքեր ապացուցեցին, որ Սիսիանի համայնքը միասնական է, համախմբված և ուժեղ իր հզոր ու տաղանդավոր երիտասարդներով: 69087694 1358292217668801 290960034026749952 o68243856 1358289697669053 8482351261872553984 oԵրիտասարդական օրվան նվիրված միջոցառումներով եզրափակվեց նաև «Ուրախ ամառ 2019» ծրագիրը, որի շրջանակներում, երկու ամիս շարունակ Սիսիան քաղաքում և համայնքի բնակավայրերում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ, դիսկոտեկներ, պարի և նկարչության ուսուցման դասընթացներ, կիթառի երեկոներ, բացօթյա կինոդիտումներ և այլն/Ծրագրի ստեղծագործական խումբը ղեկավար՝ համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական բաժնի գլխավոր մասնագետ Արա Խաչատրյան/: 67982890 1358291751002181 8689843313785700352 oՄիջոցառման ընթացքում ազգային պարերով հանդես եկավ Որոտնա համույթը, որը ևս ստեղծվել էր Ուրախ ամառ ծրագրի շրջանակներում: Տոնական օրը երիտասարդների հետ մեկտեղ վայելեցին նաև բոլոր նրանք, ովքեր, անկախ տարիքից, հոգով իրենց երիտասարդ են զգում:
ՏՈՆԱԿԱՆ ՕՐՎԱ ԲՈԼՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ sisian-info ՖԲ էջում

Add comment


1