Main content

jox jermukՀամո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների անսամբլը, Սիսիանի համայնքապետարանի հովանավորությամբ, տարվա ընթացքում պարբերաբար անվճար համերգներ է ունենում համայնքի տարբեր բնակավայրերում:

Հերթական անվճար համերգը անսամբլը պատրաստել էր Ջերմուկ քաղաքի համար: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի աջակցությամբ նրանց նախաձեռնությունը իրականացավ, օգոստոսի 25-ին անսամբլը ժողովրդական երգերի ընտրանիով հանդես եկավ Ջերմուկում: Տարածքի տրամադրման և կազմակերպչական հարցերում օգնել էին Արմենիա առողջարանային համալիրի տնօրինությունը և յոգ, դերասան, ծանրորդ Գևորգ Ձնաբերդցին: Բացօթյա համերգը տպավորիչ էր և շատ անսպասելի թե՛ տեղացիների և թե՛ զբոսաշրջիկների համար: Թեև մեր օրերում նման անշահախնդիր նախաձեռնությունները տարօրինակ են թվում , այնուամենայնիվ բացառություններ լինում են: Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը, ով ևս խմբի հետ մեկնել էր Ջերմուկ, այս քայլը կարևորեց Սիսիանի մշակույթը համայնքի սահմաններից դուրս ներկայացնելու տեսանկյունից: նրա խոսքով համերգը մեծ արձագանք է ստացել, հանդիսատեսի շարքերում եղել են նաև մարդիկ, որոնց կողմից անսամբլը հետագա համագործակցության առաջարկներ է ստացել:

Add comment


1