Main content

70901093 1386843638146992 8091616723788103680 o«Սիրում էր կյանքը ու գեղեցիկ մահ էր երազում.
այսպիսինն են բանաստեղծները, և Դուրյանի,
Մեծարենցի պես մեռավ ծաղիկ հասակի մեջ՝ արևի հիվանդ, սերը ճանաչած,
բայց դեռ չգտած, կյանքը դեռ չճաշակած ու մահն արդեն երազած ու գտած,
տաղանդավոր ու տակավին անհայտ, թողնելով մոր գերեզմանն այլևս անսպասավոր».
ԹԱԴԵՎՈՍ ՏՈՆՈՅԱՆ


Այս տողերը Սիսական ջոկատի ազատամարտիկ, տաղանդավոր բանաստեղծ Աղվան Մինասյանի մասին են: Նա այսօր՝ սեպտեմբերի 18-ին, կդառնար 49 տարեկան: Աղվանը զոհվել է 1993 թվականի օգոստոսի 30-ին Քաշաթաղի շրջանի Մարաթուկ գյուղում՝ 23 տարեկան հասակում։71272238 1386843648146991 1723071541203173376 oՀերոսներն անմահ են, քանի դեռ սերունդները հիշում ու խոնարհվում են նրանց հիշատակի առջև: Աղվան Մինասյանի անունը կրող Սիսիանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում, ազատամարտիկի ծննդյան օրվա առթիվ ,ավանդույթի համաձայն հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել: Անմահ հերոսին նվիրված անկյունը լցվել էր սիրով ու հայրենասիրությամբ, երեխաների շուրթերով հնչում էին Աղվանի բանաստեղծությունները՝ « ներկայացված սիրո ուժգնությամբ և խաչի խորհրդով»: Բանաստեղծի նկարի վերևում ծաղիկներ էին, «մեռնող ծաղիկներ»՝ «գունատ ու դալուկ», իսկ օդում Աղվանի երազանքներն էին, մանկության օրերի ու մայրական ժպիտի կարոտը, Աղվանի` «բարձրության ձգտող էությունը»:

Տխուր են գույները այս գարնան
Եվ սիրտս ինչ-որ բան է գուժում...
Մի սպասիր էլ ինձ, հայրենական իմ տուն,
Եթե գալու չեղա, էլ չեմ գալու,
Մորս հայացքն իմ դեմ՝ ես գնում եմ հեռու՝
Հայրենիքի պարտքը արյամբ տալու:
ԱՂՎԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ-11.04.1993թ.

Add comment


1