Main content

70456553 1389231674574855 5421060605219962880 oԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձի կապակցությամբ Սիսիանում և համայնքի բնակավայրերում անցկացվեցին մի շարք միջոցառումներ։ Սիսիան քաղաքում տոնական միջոցառումները կազմակերպվել էին համայնքապետարանի և Սիսիանի N զորամասի համատեղ ուժերով:

Սիսակ Նահապետի անվան հրապարակում կազմակերպվել էր սպառազինության ցուցադրություն, զինվորները հետաքրքրասեր փոքրիկներին մեծ սիրով ծանոթացնում էին զենքերի տեսակներին, ցուցադրում կիրառման ձևերը։ Հրապարակում երաժշտական ելույթներին հաջորդեց զինվորական քայլերթը։ Տոնական օրը լիարժեք չէր կարող լինել առանց հիշատակի երթի՝ ի փառս հանուն հայրենիքի զոհված հերոսների։ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի, բարձրաստիճան սպաների, հոգևորականների, համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչների ուղեկցությամբ երթը հրապարակից շարժվեց դեպի Պանթեոն։
Միջոցառում էր կազմակերպվել նաև Համո Սահյանի անվան Սիսիանի մշակույթի կենտրոնում։ Հյուրերի շարքերում էր նաև հրապարակախոս, գրող Գոհար Մարտիկյանը, նրա «Ապրելու բանաձև» պատմավավերագրական մատենաշարում տեղ են գտել նաև Արցախյան ազատամարտի մասնակից, զոհված Սիսիանցի տղաների կենսագրականները, նրանց սխրանքների պատմությունները։ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհակալագիր հանձնեց Գոհար Մարտիկյանին՝ կատարած հայրենանվեր աշխատանքի համար և ցանկություն հայտնեց մատենաշարի հաջորդ հատորներում տեսնել Սիսիանի տարածաշրջանի բոլոր այն անմահ հերոսների անունները, որոնց հեղինակը դեռևս չի անդրադարձել։ Միջոցառումը հագեցած էր հայրենասիրական ելույթներով՝ երաժշտությամբ, ասմունքով, ազգագրական պարերով: Բեմում էին «Որոտնա» ազգային երգ ու պարի համույթը, ասմունքողներ Ելենա Առաքելյանը, Հրաչ Խալաթյանը, Սիսիանի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգիչները և Սիսիանի N զորամասում ծառայող երաժիշտ զինվորները։
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ԱՅՍՏԵՂ

Add comment


1