Main content

72944013 1416209328543756 2515799496181415936 oՀոկտեմբերի 20-ին Սիսիանի համայնքի Բռնակոթ բնակավայրում տոնվեց գյուղի օրը: Ավանադույթ դարձած միջոցառումն ամեն տարի այս օրը համախմբում է բոլոր բռնակոթցիներին՝ առիթ ընձեռելով հարգանքի տուրք մատուցելու գյուղի հերոսական պատմությունը կերտողներին, մեծարելու արժանավոր բռնակոթցիներին ու գյուղի կոլորիտը պահպանող տարեցներին:

Ծաղիկներ խոնարհվեցին Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողներին: Համայնքային մշակութային խմբերի, դպրոցականների և մանկապարտեզի սաների մասնակցությամբ Բռնակոթի մշակույթի կենտրոնում կայացավ տոնական միջոցառում: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները բռնակոթցիներին փոխանցեց համանքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը: Անցյալ տարի այս օրը նույն բեմից համայնքի ղեկավարը խոստացել էր, որ ժամանակի ընթացքում գյուղն առավել գեղեցիկ ու բարեկարգ է դառնալու: Եվ ահա, սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, Բռնակոթը շուտով կունենա լիովին ձևափոխված, բարեկարգ հրապարակ, նորակառույց ջրագիծ:73349267 1416208211877201 8148262325900541952 o
Վարդան Իվանյանը շնորհակալություն հայտնեց նաև բոլոր այն բռնակոթցիներին, ովքեր իրենց բարերարությամբ փորձում են նպաստել հարազատ գյուղի զարգացմանը: Շնորհավորական ելույթերով հանդես եկան նաև Բռնակոթի վարչական ղեկավար Անդրանիկ Հարությունյանը և դպրոցի փոխտնօրեն Դոնարա Ասրյանը:
ԱՎԵԼԻ ՇԱՏ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ՝ ԱՅՍՏԵՂ

Add comment


1