Main content

73321102 1419289438235745 5322135340750733312 nՍյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվող Սյունիքյան մշակութային շրջագայության երկրորդ միջոցառումը կայացավ հոկտեմբերի 22-ին՝ Քաջարան համայնքում, քաջարանցի հանդիսատեսին ներկայացվեց Սիսիանի մշակույթը:

72951530 1419291381568884 8881021353331785728 o

Ստեղծագործական խմբի կազմում ընդգրկվել էին համայնքային ենթակայության մշակութային կենտրոնները, Սիսիանում գործող պարային խմբերը և անհատ ստեղծագործողներ: Միջոցառումն անցկացվեց ԶՊՄԿ մշակույթի պալատում: Երեկոն սկսվեց ցուցադրությամբ, ներկայացվեցին Սիսիանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի ձեռագործ աշխատանքները, Զ. Խաչատրային անվան գեղարվեստի դպրոցի սաների և անհատ արվեստագետների ստեղծագործությունները, սիսիանյան համեղ ուտեստներ և բուսական թեյեր: Միջոցառմանը ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, մարզպետարանի և համայնքապետարանների աշխատակիցներ: 71945110 1419291011568921 702005304950259712 oՑուցադրությանը հաջորդեց համերգային ծրագիրը։ Ելույթներով հանդես եկան Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի թատերական խումբը, ժողովրդական գործիքների անսամբլը, Էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի դասատուները և սաները, <Գրանդ> և <Որոտնա> պարային համույթները, պատանի երգիչ Վյաչեսլավ Օհանյանը: Տեսանյութերի միջոցով հանդիսատեսը ծանոթացավ անցած մեկ տարվա ընթացքում Սիսիանում կազմակերպված միջոցառումներին, իսկ տեսարժան վայրերը ցուցադրվեցին Արա խաչատրյանի՝ Սիսիանին նվիրված հեղինակային բանաստեղծության հիման վրա նկարահանված տեսահոլովակով: Սիսիանն իր մշակույթով տպավորեց Քաջարանի արվեստասերներին՝ արժանանալով նրանց ջերմ ընդունելությանը:
73273343 1419290394902316 322349647890743296 oՀ.Գ Սիսիանի համայնքապետարանը՝ համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ և Սիսիանի մշակութային մեծ ընտանիքը իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Քաջարանի համայնքապետարանին՝ ի դեմս համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի, և մշակույթի կենտրոնի աշխատակիցներին ջերմ հյուրընկալության, աջակցության և պատրաստակամության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ Ռուբեն Հարությունյանի և Նարեկ Իսրաելյանի
ԱՎԵԻ ՇԱՏ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ՝ ԱՅՍՏԵՂ

Add comment


1