Main content


73125468 1422104987954190 8712321265647484928 oՍիսիանի համայնքի Դարբաս բնակավայրում բերքառատ աշնան փառաբանման ու գովաբանման տոն էր, «Ոսկե աշուն» խորագրով բերքի տոն։ Ձորերի բնակավայրերը՝ Շենաթաղից Որոտնավան, ներկայացել էին գյուղացու ազնիվ քրտինքով ստեղծած բերքուբարիքով։ Տաղավարներում հյութեղ մրգեր էին, համեղ անուշեղեն, էկոլոգիապես մաքուր բանջարեղեն ու պահածոներ։

Մասնակցում էին նաև բնակավայրերի դպրոցներն ու մանկապարտեզները, Շամբի պահածոների և «Տատնի» հանքային ջրերի գործարանները, Դարբասի «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, արվեստի դպրոցն ու առևտրի կենտրոնը։ «Տոնը իր մեջ միասնականության և համախմբվածության խորհուրդ ունի, այն ավանդույթ կդառնա և ամեն տարի կնշվի»,-, ասաց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը։
Միջոցառումը կազմակերպվել էր Սիսիանի համայնքապետարանի, Դարբասի վարչական կազմի և արվեստի դպրոցի ջանքերով՝ բարերարներ Ստեփանյան եղբայրների աջակցությամբ։
Միջոցառման ավարտին ներկայացված տաղավարները տարբեր անվանակարգերում արժանացան Սիսիանի համայնքի ղեկավարի պատվոգրերին։
ԱՎԵԼԻ ՇԱՏ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ՝ ԱՅՍՏԵՂ

Add comment


1