Main content

IMG 4790«...Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»,-
Կոմիտասի մասին ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը:

Սիսիանցի արվեստասեր հանդիսատեսին Կոմիտաս վարդապետով ապրելու լուսավոր րոպեներ պարգևեց Սիսիանի մշակույթի կենտրոնի և զորամասի համագործակցության արդյունքում ծնված գեղեցիկ միջոցառումը: IMG 4693
Մշակույթի կենտրոնի տնօրեն Վարդուհի Մարգարյանի ղեկավարությամբ, սցենարի համահեղինակ ժամկետային զինծառայող, դուդուկահար Տիգրան Դավթյանի անմիջական մասնակցությամբ և մշակույթի կենտրոնի ամբողջ աշխատակազմի աջակցությամբ կայացավ մեծն երաժշտագետ, հայկական ազգային  կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին նվիրված երեկոն:IMG 4687
Կոմիտասյան հոգեցունց երաժշտությամբ երեկոն հարստացրեցին Սիսիանի երաժշտական դպրոցի մանկական երգչախումբը՝ ղեկավար Լուսինե Գասպարյան, ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհիներ Անուշ Աղաջանյանը և Սաթիկ Կարապետյանը, զինծառայողներ քանոնահար Խորեն Հովհաննիսյանը, ջութակահար Իվանե Եսայանը, դաշնակահարներ Արտյուշա Երզնկյանը և Արտեմ Խառատյանը, երգիչներ Գոռ Գրիգորյանը և Հարություն Առաքելյանը:IMG 4711IMG 4704IMG 4718IMG 4749IMG 4741
Պ. Սևակի «Աստվածային Կոմիտասին» նվիրված «Անլռելի զանգակատուն» պոեմի հատվածները լրացնում էին Վարդապետին ներկայացնող հաղորդավարական խոսքին: Ասմունքում էին մշակույթի կենտրոնի թատերական խմբի սաներ Հրաչ Խալաթյանը, Ելենա Առաքելյանը, Լուսինե Ջհանգիրյանը և Հայկ Ավետիսյանը, Կոմիտաս վարդապետի դերում հանդես եկավ թատերական խմբի սան Մանվել Իսկանդարյանը, գեղարվեստական ղեկավար՝ Աննա Հակոբյան:  Безымянный
Քաղցրահունչ, զուլալ հայկական երաժշտություն, սցենարական հետաքրքիր լուծումներ, միջոցառումն ասես արվեստի նուրբ թելերով հյուսված գեղեցիկ գործվածք լիներ:IMG 4752





Add comment


1