Main content

IMG 20191218 182654Շուտով Սիսիանն ամբողջովին տոնական տեսք կստանա: Համայնքապետարանի կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի 2020 թվականը Սիսիանը դիմավորի  տոնական բարձր տրամադրությամբ և շքեղ զարդարանքով:

Այս պահին կենտրոնական հրապարակում տեղադրվում է բնական ճյուղերից հյուսված տոնածառը, ավարտին են մոտենում արտաքին լուսային ձևավորման և դեկորացիաների պատրաստման աշխատանքները: Ամենուր նախապատրաստական եռուզեռ է, համայնքային մշակութային բոլոր օջախները, նախակրթարաններն ու արտադպրոցական ուսումնական հաստատությունները պատրաստվում են տոնական միջոցառումներին: Հրապարակը կզարդարվի գեղարվեստի դպրոցի և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի աշխատակիցների և սաների պատրաստած մուլտհերոսներով ու դեկորացիաներով:
Ինչպես Սիսիանում, այնպես էլ համայնքի մյուս բնակավայրերում սպասվում են ամանորյա բազմաթիվ անակնկալներ, տասնյակից ավելի միջոցառումներ: IMG 5941IMG 20191218 182730IMG 5944IMG 5947IMG 5951

Հ.Գ Միջոցառումների ամբողջական ցանկը՝ հաջորդիվ:


Add comment


1