- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Շուտով Սիսիանն ամբողջովին տոնական տեսք կստանա: Համայնքապետարանի կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի 2020 թվականը Սիսիանը դիմավորի տոնական բարձր տրամադրությամբ և շքեղ զարդարանքով:
Այս պահին կենտրոնական հրապարակում տեղադրվում է բնական ճյուղերից հյուսված տոնածառը, ավարտին են մոտենում արտաքին լուսային ձևավորման և դեկորացիաների պատրաստման աշխատանքները: Ամենուր նախապատրաստական եռուզեռ է, համայնքային մշակութային բոլոր օջախները, նախակրթարաններն ու արտադպրոցական ուսումնական հաստատությունները պատրաստվում են տոնական միջոցառումներին: Հրապարակը կզարդարվի գեղարվեստի դպրոցի և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի աշխատակիցների և սաների պատրաստած մուլտհերոսներով ու դեկորացիաներով:
Ինչպես Սիսիանում, այնպես էլ համայնքի մյուս բնակավայրերում սպասվում են ամանորյա բազմաթիվ անակնկալներ, տասնյակից ավելի միջոցառումներ: 




Հ.Գ Միջոցառումների ամբողջական ցանկը՝ հաջորդիվ:
Add comment
1