Main content

80887298 1484578678373487 7139379674915799040 oԴեկտեմբերի 24-ին վառվեցին Սիսիանի գլխավոր տոնածառի լույսերը, քաղաքի տոնական տեսքն ամբողջացվեց: Կենտրոնական հրապարակը Սիսիանի գեղարվեստի դպրոցի և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաների և աշխատակիցների ջանքերով վերածվել է հեքիաթային մի անկյունի, ուր իրենց տեղն են գտել սիրված մուլտհերոսները, հեքիաթային տնակները, տարվա խորհրդանիշ մկնիկը, ստեղծվել են հատուկ լուսանկարվելու անկյուններ:

Պատասխանատուները մեծ աշխատանք են կատարել, որպեսզի Սիսիանն իր տոնական տեսքով լինի անկրկնելի և աչք շոյող: Տոնածառի լույսերի վառման պատիվը տրվեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին: Հարյուրավոր սիսիանցիներ մանկական խանդավառությամբ և մեծ ոգևորությամբ, գալիք 2020 թվականի լավատեսական սպասումներով ողջունեցին ամանորյա գեղեցկուհու շքեղ հանդերձանքը:80665811 1484577078373647 3745682992211689472 o80837114 1484578648373490 4283026784405946368 o81153573 1484578375040184 3081004049735090176 o´Բոլոր լուսանկարները՝ sisian-info ՖԲ էջում

Add comment


1