- Մանրամասները
-
Հեղինակը՝ sisian.info
-
Դեկտեմբերի 24-ին վառվեցին Սիսիանի գլխավոր տոնածառի լույսերը, քաղաքի տոնական տեսքն ամբողջացվեց: Կենտրոնական հրապարակը Սիսիանի գեղարվեստի դպրոցի և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաների և աշխատակիցների ջանքերով վերածվել է հեքիաթային մի անկյունի, ուր իրենց տեղն են գտել սիրված մուլտհերոսները, հեքիաթային տնակները, տարվա խորհրդանիշ մկնիկը, ստեղծվել են հատուկ լուսանկարվելու անկյուններ:
Պատասխանատուները մեծ աշխատանք են կատարել, որպեսզի Սիսիանն իր տոնական տեսքով լինի անկրկնելի և աչք շոյող: Տոնածառի լույսերի վառման պատիվը տրվեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին: Հարյուրավոր սիսիանցիներ մանկական խանդավառությամբ և մեծ ոգևորությամբ, գալիք 2020 թվականի լավատեսական սպասումներով ողջունեցին ամանորյա գեղեցկուհու շքեղ հանդերձանքը:

´Բոլոր լուսանկարները՝ sisian-info ՖԲ էջում
Add comment
1