Main content

IMG 6732Գեղեցիկը գնահատելու մշակույթը մարդու մեջ սերմանվում է մանուկ հասակից: Գեղագիտական դաստիարակությունը ընդգծում է երեխաների կարողություններն ու զարգացնում նրանց ընդունակությունները: Սիսիանի Զ. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցի փորձառու մանկավարժների շնորհիվ աշակերտներին է փոխանցվում գեղեցիկը զգալու, գնահատելու նուրբ արվեստը: Դեկտեմբերի 25-ին գեղարվեստի դպրոցի աշակերտների մասնակացությամբ կազմակերպված ամանորյա դիմակահանդես-միջոցառումը ապացուցեց, որ տաղանդավոր մարդկանց համար դժվար չէ արվեստի ճյուղերի միջև եղած սահմանները հեշտությամբ դարձնել անտեսանելի:

Միջոցառման կազմակերպիչ, խեցեգործության և գեղանկարչության դասատու Ալիսա Ավետիսյանը սցենարական հետաքրքիր լուծումներ էր գտել: Երեխաները ներկայացան որպես իրական արվեստագետներ, ապացուցեցին, որ նկարելուց և քանդակելուց զատ կարող են նաև հիանալի երգել ու պարել, ցուցադրել դերասանական հիանալի խաղ, թղթի ու կտավի վրա ստեղծագործելուց հմտորեն ստեղծել անիմացիոն կերպարներ: Դիմակահանդեսին մասնակցում էին գեղարվեստի դպրոցի բոլոր աշակերտները, նրանք «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից Ամանորին ընդառաջ քաղցրավենիք ու գրենական պիտույքներ նվեր ստացան: Միջոցառմանը ներկա էր նաև Սիսիանի համայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և երեխաներին գեղեցիկ ելույթների համար, ինչպես նաև գեղարվեստի դպրոցի տնօրեն Հովիկ Իսաջանյանին ու աշխատակիցներին, ովքեր մեծ ներդրում են ունեցել քաղաքի տոնական զարդարման գործում ՝պատրաստելով երեխաների սիրելի մուլտհերոսների արձանիկները:
Միջոցառումն ավարտվեց երեխաների ստեղծագործությունների ցուցահանդեսով:IMG 6770IMG 6808IMG 6852IMG 6847IMG 6832
Ավելի շատ լուսանկարներ՝ sisian-info ֆեյսբուքյան էջում

Add comment


1